«Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապահովումն է». Ջոն Բոլթոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

«Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապահովումն է». Ջոն Բոլթոն

22:09 25.10.2018

ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանել է այն հարցին, թե ով է պատասխանատու հայերի ֆիզիկական անվտանգության համար, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկներում ԱՄՆ-ից հնչում է հետևյալ առաջարկը՝ տարածքներ խոստումների դիմաց:

«Խնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, ապա վաղուց կարգավորված կլիներ: Եվ ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին, կամ նոր լուծումներ առաջարկելու: Անշուշտ, կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ և պետք է կարողանան գտնել լուծումը: Իմ նախկին վերադասներից մեկը՝ Ջիմ Բեյքերը, մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված հետևյալն էր ասել՝ երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը: Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապահովումն է»,- ասել է Ջոն Բոլթոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

11:14 29.04.2024

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Publika-ին՝ հղում անելով ՆԳՆ-ի աղբյուրին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Պետրիաշվիլին վարչական կարգով կալանավորվել է։ Նա մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։ Պետրիաշվիլին զբաղեցրել է պետնախարարի […] ...

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

10:50 29.04.2024

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը, հայտնում է France Press գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Բլինքենը ապրիլի 29-ին և 30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ «Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

09:47 29.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Մարսելում

Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Սարսել (Sarcelles) քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի ունեցան ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրասիայի Ազգային ժողովի՝ […] ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:40 29.04.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

23:42 28.04.2024

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում […] ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

23:25 27.04.2024

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման […] ...

BACK_TO_TOP