Աջ ղեկով մեքենաներ ներկրել-չներկրելու հարցում կողմերը հայտարարի չեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Աջ ղեկով մեքենաներ ներկրել-չներկրելու հարցում կողմերը հայտարարի չեկան

13:15 26.10.2018

Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի ղեկը փոխված չէ ձախի:

«Աշխարհում չկա մի կետ, որ զբաղվում է ղեկի լիցենզավորված տեղափոխմամբ: Ես իմ անձնական մեքենան չեմ տեղափոխի, քանի որ հնարավոր են անսարքություններ, խնդիրներ, ինչի՞ եք ստիպում մարդկանց տեղափոխել»,- ասել է նախաձեռնության անդամներից Արտյոմ Դավթյանը, ինչին ի պատասխան, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն արձագանքել են, որ սա սոսկ առաջարկ է, ստիպելու որևէ խնդիր չկա:

«Սա ձեր միա՞կ առաջարկն է, թե՞ այլ առաջարկներ ունենք»,- հարցրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

Պարզվել է, որ առաջարկը մեկն է, ուստի քննարկումը շարունակվել է այդ առաջարկի շուրջ:

«Առաջարկը ՊԵԿ-ի կողմից ողջունելի է, բայց կան ներկրողներ, որոնք չեն ցանկանում ղեկը փոխեն, դուք էլ չեք ցանկանում: Բացի դրանից՝ էդ ժամանակ նույն քաոսն է լինելու` առաջարկվում է մեկ տարվա ընթացքում ղեկը փոխել, եթե այնտեղ  500 վարպետ է փոխում, այստեղ այդքան վարպետ էլ չկա, հերթեր են լինելու»,- նկատել է նախաձեռնության անդամներից մեկը:

«Մեր ցանկությունն էլ այն է, որ ներկրելուց առաջ գայիք մեզ հարցնեիք՝ կարելի՞ է, թե՞ ոչ: Բայց դա չի եղել, բայց այսպես էլ չի լինի, ձեր առաջարկները ներկայացրեք, լուծում է պետք: Հանուն արդարության եկեք ֆիքսենք, որ դուք ուզում եք, որ օրենքը փոխվի, այսինքն՝ այս քննարկումն էլ է իզուր: Քննարկումը ոչ էֆեկտիվ եմ համարում, եթե միակ պահանջը օրենքի չեղարկումն է, խնդրում եմ անկեղծ ասեք, մենք հանդես կգանք հայտարարությամբ ու մեր շփումները կավարտվեն: Ես հիմա չեմ կարող խոսք տալ, որ այդ օրենքը կփոխվի»,- հակադարձել է փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ասել են, որ իրենք չեն եկել կոնկրետ խնդիր առաջ քաշելու: Դիտարկում են նաև միջանկյալ տարբերակները:

«Մենք կարող ենք ՃՈ-ի հետ քննարկումներ ունենալ և նաև նախարարության հետ` մեզ համար որոշակի անհասկանալի ձևակերպումների հետ կապված, որից հետո որոշակի միջանկյալ առաջարկություն կանենք: Մենք ունենք այդպիսի առաջարկներ, պարզապես մինչև պաշտոնապես ձևակերպելը խնդիր ունենք համոզվել դրանց հավաստիության մեջ», – ասել է նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

Առարկություններ չեն եղել, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն առաջարկել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին հաջորդ հանդիպմանը ներկայացնել գոնե մեկ նախագիծ:

Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների խոսքերով` այս տարի Հայաստանում գնվել է 150-ից փոքր-ինչ ավելի մեքենա։ Այդ մեքենաները Բագրատաշենի անցակետում են, իսկ 2500 ավտոմեքենաները՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։

Նախաձեռնության անդամները քննարկման էին եկել առաջարկով, որ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

BACK_TO_TOP