22:51 27.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում հնչեցրած «մեսիջները» դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ կարելի է ասել, որ ամերիկյան կողմը պնդում է, որ կողմերն առավել լեգիտիմություն և ինքնիշխանություն պետք է ունենան, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր լուծել Արցախյան հակամարտությունը։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ Բոլթոնը ասել է՝ Հայաստանի վրա ճնշումը կդադարի, երբ Արցախյան հակամարտությունը լուծվի։ Սարգսյանի խոսքերով՝ ամերիկյան իշխանություններն այդպիսի դիրքորոշման մասին նախկինում էլ են հայտարարել՝ հակամարտության լուծման տրամաբանության ներքո։
Լեգիտիմության մասին խոսելիս Սուրեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց լեգիտիմությամբ էականորեն տարբերվում են Ադրբեջանի իշխանություններից։ Հարցին՝ այդ լեգիտիմության հողի վրա Հայաստանի իշխանությունը կարող է և ոչ պոպուլյար քայլերի գնալ, Արցախյան հակամարտության համատեքստում միջազգային գործընկերները այդպիսի քայլեր չե՞ն պահանջի Հայաստանից, Սարգսյանը պատասխանեց, որ Արցախի հարցում զիջումների գնալը հենց ոչ պոպուլյար որոշում է լինելու, ինչի պարագայում իշխանությունը պետք է ընտրի՝ կարո՞ղ է գնալ ոչ պոպուլյար որոշում կայացնելուն, թե՞ ոչ։
«Ես, անկեղծ ասած, կասկածում եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն որևէ ժամանակահատվածում Արցախի խնդրի կարգավորման տեսանկյունից գնա այնպիսի լուծումների, որոնք կհակասեն պետության շահերին և մեր անվտանգությանը կամ Արցախի անվտանգությանը։ Այնպես որ, ես նման վտանգներ չեմ տեսնում։ Նույնիսկ, եթե աշխարհի բոլոր գերտերությունները գան և ասեն, որ պետք է ինչ-ինչ որոշումներ կայացնես, որոնք չեն բխում քո պետության շահերից, Հայաստանի ցանկացած առաջնորդ առնվազն կարող է հեռանալ և որոշում չկայացնել»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ նման վտանգ չկա և կոնկրետ Միացյալ Նահանգների կողմից միակողմանի զիջումներ գնալու հարցում որևէ կերպ ճնշում չի եղել և չի լինելու, կարծում է ամերիկագետը։
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...
14:30 05.07.2025
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետԹուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...
14:14 05.07.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...