17:20 15.05.2018
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր գլխավոր դատախազի հետ ունեցած հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծեց, թե «գլխավոր դատախազը այդպես էլ չկարողացավ իրավական հիմքեր նշել, թե ինչու ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին և ինչու Սերժ Սարգսյանի հետ ձախողված բանակցություններից հետո բաց թողեցին»:
Մարուքյանը մնում է այն համոզմունքին, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու հարցում գլխավոր դատախազը շարժվել է միայն քաղաքական դրդապատճառներով:
Լրագրողների այն հարցին, թե կիսո՞ւմ է Մարուքյանը «Հիմնադիր խորհրդարանի» համակիրների կողմից բարձրացրած պահանջը, որ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա, թեև գլխավոր դատախազի պաշտոնը ընտրովի է և որին ընտրում է խորհրդարանը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան: Չմասնավորեցնելով գլխավոր դատախազի մասով, այդուհանդերձ, Մարուքյանը նշել է.
«Հստակ փաստեր եմ ներկայացնում, որ գնացել ենք Արթուր Դավթյանի մոտ, ասել ենք՝ եթե Արթուր Սարգսյանին ազատ չարձակեք, նա կմահանա, դուրս չի գալու հացադուլից: Խնդրել ենք իրեն, 20 օր անցել է, վիճակը շատ է վատացել, մեզ կանչել են, ասել են՝ եթե էլի պատրաստ եք վճարել այդ 500 հազար դրամը, ազատ կարձակենք: Գնացել ենք Փաշինյանի հետ, երկուսով 1 մլն դրամ ենք վճարել, ազատ են արձակել, մարդը մահացել է հիվանդանոցում: Մոտ երկու տարի է անցել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ասում է՝ ով մահանա, պետք է մե՞նք պատասխան տանք, բա ո՞վ պետք է պատասխան տա»:
Երկրորդ փաստը, ըստ Մարուքյանի, «Զիբիլիքսի» գործն է: Նա անտրամաբանական է համարում, որ այդ գործը կարճել ու քրեական գործ չեն հարուցել:
«Ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը ծառայել և ծառայեցվել է քաղաքական իշխանությանը, այդ թվում՝ պարոն Դավթյանը»,- նշեց պատգամավորը:
Լրագրողների հարցին՝ եթե գլխավոր դատախազը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկեն «Ելք»-ի ներկայացուցիչները, չե՞ն պատրաստվում արդյոք անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել, Էդմոն Մարուքյանը արձագանքեց.
«Ես չգիտեմ, դա խմբակցությունում քննարկվող հարց է: Համենայնդեպս, մեծամասնությունից ավելի ձայնով է ընտրվում գլխավոր դատախազը: Եթե գլխավոր դատախազը հրաժարական կտա, կսկսի պրոցես, բայց մենք մեր օրակարգում չունենք ինչ-որ պաշտոնյաներին անվստահություն հայտնելու հարցեր, բայց կոնկրետ հիմա հարցեր ունենք, որոնք ներկայացնում ենք, պատասխանները չեն գոհացնում որևէ մեկին»:
Մարուքյանը հերքել է նաև մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ինքը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին՝ պնդելով որ նման քննարկում չի եղել,ու ինքն էլ այդ պաշտոնին չի հավակնում:
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 06.08.2025
Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքումՕգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...
08:10 06.08.2025
Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետՕգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...
08:00 06.08.2025
Հրդեհ Արտանիշ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...