23:59 29.10.2018
Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտնում է ermenihaber-ը։
Օդանավակայանը կլինի ամենամեծն աշխարհում։ Օդանավակայանի տարածքը 76.5 մլն քառակուսի մետր է: Շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Կառուցման առաջին փուլի համար հատկացվել էր 6 մլրդ դոլար։
Շինարարական աշխատանքների իրականացման մյուս փուլերը ավարտին են հասցվելու մինչև 2023թ.։ Լինելու է 6 թռիչքուղի։ Օդանավակայանը կարող է տեղավորել 500 ուղևորատար ինքնաթիռ։ Նախատեսվում է, որ օդանավակայանից տարեկան կօգտվի 200 մլն ուղևոր:
Օդանավակայանը հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով։ Այն սպասարկելու է ավելի քան 250 ավիաընկերությունների։ Օդանավակայանից հնարավոր է մեկնել 350 ուղղություններով։
Հետաքրքրական է, որ օդանավակայանի տանիքը կառուցվել է նշանավոր հայ ճարտարապետ Միմար Սինանի ոճով, որին թուրքական աղբյուրը ներկայացնում է որպես թուրք։
Սինանը 1539 թվականից եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը։ Օսմանյան կայսրությունում ապրած ազգությամբ հայ հռչակավոր ճարտարապետ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մահմեդական, այլև համաշխարհային մշակույթի համար:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...