20:13 15.05.2018
Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ:
ԿԳՆ լրատվական վարչության հաղորդմամբ՝ դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը, Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային Կովկասում Զարգացման համագործակցության ղեկավար Դանիել Հաասը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ղեկավար Աննե Քեմփան, ծրագրի համակարգող Ջանին Ֆիշերը, GIZ մասնավոր հատվածի զարգացման և տեխնիկական մասնագիտական կրթություն և ուսուցման թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես ԿԳ նախարար միջազգային համագործակցության շրջանակում սա իր առաջին հանդիպումն է: Նախարարը շեշտել է, որ ՀՀ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը:
Դեսպան Մաթիաս Քիեսլերը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում: Դեսպանի խոսքով` նախկինում ծավալվել է արդյունավետ համագործակցություն, մասնավորապես գերմաներանի՝ որպես օտար լեզվի ուսուցման, ինչպես նաև մասնագիտական կրթության ուղղություններով: Որպես երկկողմ համագործակցության նշանակալի ձեռքբերում՝ դեսպանը նշել է վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչումը, որը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին միանգամից դիմել Գերմանիայի բուհեր:
Նշվել է, որ այժմ Հայաստանի 7 դպրոցներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում և դեսպանատունը կարևորում է դպրոցների ցանկի ընդլայնումը: Կարևորվել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական դուալ համակարգի ներդրումը: Այժմ Հայաստանի 4 ՄԿՈՒ հաստատություններում ներդրված է 5 պիլոտային ծրագիր` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում:
«Համոզված ենք, որ օտար լեզուների արդյունավետ ուսուցումը կապված է դասավանդման արդյունավետության հետ: Այս համատեքստում մենք հետաքրքրված ենք նաև գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացմամբ և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերը կստանան աջակցություն»,- նշել է ԿԳ նախարարը և համոզմունք հայտնել, որ կրթությունն ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում:
Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին առհասարակ` նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի դրամաշնորհային կամ վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը և վերահսկումը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը՝ նոր կառավարության համար չափազանց կարևոր է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական առանձին ծրագրերի ընթացքին և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...