13:30 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որից օգտվում է ավելի քան 150.000 ընկերություն ամբողջ աշխարհում։
Ռիչարդ Սոհերը Երևան է ժամանել «ՖԱՍԹ» հիմնադրամի հրավելով։ Նա մասնագիտացած է արհեստական բանականության ուղղությամբ, այս թեմայով մի քանի բանախոսություններով է հանդես գալու Երևանում։ Նախատեսում է այցելել նաև Պոլիտեխնիկական համալսարան և Թումո տեխնոլոգիական կենտրոն։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը` նշելով, որ Հայաստանի բնակչությունը մեծ չէ, բայց հայ մասնագետները յուրահատուկ են բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ։
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացման հետ կապված կառավարության տեսլականին։ Նրա խոսքերով` այժմ մի իրավիճակ է, երբ մեծ թվով ընկերություններ են հիմնվում, գործում են աքսելերատորներ, «co-working» տարածքներ, իրագործվում են ստարտափ գաղափարներ, և դրանք ֆինանսավորող 3 վենչուրային ընկերություններ են ներկա Հայաստանում։ Սակայն այս ամենը չի համակարգվում։ Նոր կառավարության նպատակն է ստեղծել կոորդինացիա։ Դա չի նշանակում որևէ մեկին բացառիկություն տալ, բայց պետք է կարողանալ համակարգել ոլորտը, սահմանել առաջնահերթություններ, ստեղծել զարգացմանը նպաստող էկոմիջավայր։
Նա նշել է, որ Հայաստանում այժմ գործում են բավական հաջողակ ստարտափներ, որոնք մասնագիտացած են արհեստական բանականության ուղղության մեջ։
Անդրադառնալով հայ մասնագետների ինժեներական և մաթեմատիկական ներուժին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանում խնդիր կա կրթական հաստատություններում մասնագիտական գիտելիքներից բացի նաև բիզնես հմտությունների բացը լրացնել. երբ դիտարկում ենք Հայաստանում հիմնադրված ստարտափների հաջողակ օրինակները, նկատելի է, որ նրանք հաջողել են, որովհետև իրենց մասնաճյուղն են հիմնել ԱՄՆ-ում, այսինքն` նրանց բիզնեսի կառուցման փորձն ու գիտելիքը Սիլիկոնյան հովտից է գալիս։
Հակոբ Արշակյանը նշել է, որ «Salesforce»-ին գուցե հետաքրքրի հայկական բուհերի` մասնավորապես, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` հաշվի առնելով, որ տաղանդներ փնտրելիս կարևոր է հետազոտության փուլը, ինչի պոտենցիալը Պոլիտեխնիկում կա։
Նախարարի պաշտոնակատարը հյուրին պատմել է նաև «Դիջիթեք» ամենամյա ցուցահանդեսի մասին, որը տարածաշրջանում ամենամեծն է, և հրավիրել նրան եկող տարի մասնակցելու միջոցառմանը։
Ներկայացվել է նաև սարքաշինության ոլորտում հայկական ընկերությունների հաջողությունները։
Հակոբ Արշակյանը հայտնել է, որ եկող տարեսկզբին նախատեսվում է վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ, ինչին ի պատասխան՝ Ռիչարդ Սոհերը նշել է, որ ուրախ կլինեն հյուրընկալել նրան «Salesforece»-ում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապ պահպանել և Հայաստանի թվային վերափոխումների պլանի վերջնական տարբերակն ունենալուն պես կրկին վերադառնալ համագործակցության շուրջ քննարկումներին։
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...