11:12 31.10.2018
Հունաստանում ավարտվեց Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն անցկացվեց տղաների և աղջիկների 3-ական տարիքային խմբերում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տղաների Մ16 տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը: Շանթից բացի՝ աշխարհի առաջնությանը մասնակցել են Հայաստանը ներկայացնող ևս 10 շախմատիստներ:
Աղջիկների Մ14 խմբում Ասյա Եդիգարյանը 6 միավորով զբաղեցրել է 38-րդ տեղը 107 շախմատիստների թվում:
Աղջիկների Մ16 խմբում Մանե Հովհաննիսյանը 90 շախմատիստների թվում 4.5 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը:
Աղջիկների Մ18 խմբում Մարիամ Ավետիսյանը 7 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը, Աննա Սարգսյանը՝ 6.5 միավորով 15-րդն է: Ի դեպ, Աննան իր վարկանիշով այս խմբում երկրորդն էր, հետևաբար նրա արդյունքը չի կարելի շատ բարձր համարել: Այս խմբում առաջնությանը մասնակցել է 83 շախմատիստ:
Տղաների (Մ14) խմբում 7.5 միավորով Մամիկոն Ղարիբյանը ճանաչվել է 12-րդը, Րաֆֆի Ղազարյանը 5.5 միավորով 75-րդը և Գագիկ Մանուչարյանը 4.5 միավորով 100-րդը՝ 135 շախմատիստների թվում:
Տղաների Մ16 խմբում Շանթ Սարգսյանից բացի՝ առաջնությանը մասնակցել են Արթուր Դավթյանը և Տիգրան Սարգսյանը: Արթուրը վաստակել է 7 միավոր և ճանաչվել 12-րդը, իսկ Տիգրանը՝ 6.5 միավորով 25-րդն է: Այս խմբում առաջնությանը մասնակցել է 119 շախմատիստ:
Տղաների Մ18 խմբում Արամ Հակոբյանը 6.5 միավորով ճանաչվել է 24-րդը՝ 98 շախմատիստների թվում: Արամի ցուցանիշը ևս ցածր է իր հնարավորություններից, քանի որ այս խմբում մեր շախմատիստն ուներ 2-րդ վարկանիշը:
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...