12:58 19.05.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի բացման միջոցառմանը մասնակցում էր նաև Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին 19 երկրներում գործող տեղական մարմինների ատենապետերը և ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարներին աջակցության համար՝ նշելով, որ Գետավանի համայնքային կենտրոնը շատ պահանջված էր համայնքի բնակչության համար: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինչպես Գետավանը, այնպես էլ վերջերս շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող մյուս բնակավայրերը, նկատելի առաջընթաց են ապրում, և տարածաշրջանի զարգացումը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում:
«Շատ ուրախալի է, որ Արցախի զարգացման ծրագրերի մեծ մասին ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց կարևոր մասնակցությունն են ունենում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Այդ աջակցությունն արտահայտված է ոչ միայն ֆինանսական ներդրումներով, այլև հաճախակի Արցախ այցելելով, բարոյական ու մասնագիտական աջակցությամբ»,- ասել է Ա. Հարությունյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Արցախի կառավարությանն արդյունավետ համագործակցության համար և նշել է, որ արդեն ավանդական դարձած այցի նպատակն է բարերարներին ծանոթացնել այն նախագծերին, որոնք Հիմնադրամի միջոցներով իրականացվում են Արցախի տարբեր բնակավայրերում:
Նշենք, որ Գետավանի համայնքային կենտրոնն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Գետավանի գյուղապետարանը նախկինում գործել է դպրոցի դասասենյակներից մեկում:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...