13:30 19.05.2018
4 օր շարունակ երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի պաշարված նստավայրն այս գիշեր ոստիկաններն ազատել են: Նրանք բացել են դատարանի մուտքերը և այնտեղից հեռացրել «Սասնա ծռեր»-ի տղաներին:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի 10 ամբաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ դեռ չորեքշաբթի օրվանից դատարանում են: Դատարան մերժել էր նրանց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, և նրանց աջակիցները փակել էին դատարանի մուտքերն ու Արշակունյանց պողոտան:
Պողոտան բացվել էր վարչապետի հորդորից հետո: Դատարանի շենքը մնում էր պաշարված: Ամբաստանյալների աջակիցները ակնկալում էին հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
Աջակիցներից մեկը՝ Միքայել Մարգարյանը, տեսանյութեր է տեղադրել իր ՖԲ-յան էջում:
«Մեծ թվով ոստիկաններ կարողացան փակել մեր ճանապարհը, հեռու պահել մեզ ու հանել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Լավ չի, ժողովուրդ, լավ չի, պարոն Փաշինյան ու Օսիպյան, մենք սպասում էինք համագործակցության, ոչ թե բռնի ուժի կիրառման: Այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, բիրտ ուժի գործածում էր. ծեծի ենթարկեցին մի քանի ակտիվիստների: Չգիտեմ՝ ինչ վիճակում են տղաներին բեռնել ոստիկանական մեքենան»,- ասել է Միքայել Մարգարյանը:
«Դուք հաղթեցիք, պարոն Օսիպյան, հույս ունեմ՝ պարոն Փաշինյանը տեղյակ չէ ու խիստ գնահատական կտա»,- հավելել է նա:
«Քնած ես, պարոն Փաշինյան, բայց վաղն առավոտյան պատասխան եք տալու այս արարքի համար: Մենք ազատել էինք փողոցն ու սպասում էինք Ձեր աջակցությանն ու համագործակցությանը, ոչ թե բռնի ուժի կիրառմանը: Օսիպյանի հրաժարականը հենց հիմա»,- գիշերը տեղի ունեցածից հետո հայտարարել էին «Սասնա ծռերի» աջակիցները:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...