12:32 02.11.2018
Օրերս Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարարական ուժերի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ու վերոնշյալ ՍՊԸ-ի աշխատակիցները:
Վարժանքի նպատակն էր փորձարկել՝
Ուսումնավարժությունը ղեկավարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:
Ըստ վարժանքի առաջին փուլի սցենարի՝ ՍՊԸ-ի սառնարանային տնտեսության ամոնիակի գլանատակառի խողովակի վրա տեղի է ունեցել ճեղքում, գլանատակառից հեղուկ ամոնիակի արտահոսք է եղել դեպի արտաքին միջավայր՝ ձևավորելով ամոնիակի տարածման առաջնային ամպ:
Վթարի հետևանքով առաջացել է նաև հրդեհ, այրվել է ձեռնարկության տարածքում առկա մազութի տարողությունը, խափանվել է հակահրդեհային համակարգը:
Ձեռնարկված աշխատանքների ընթացքում կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները. ամպի՝ դեպի բնակավայրեր տարածման կանխարգելման գործողություններ, թափված ամոնիակի սորբենտով կլանման աշխատանքներ, ամոնիակի տարածման ամպի ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման միջոցառումներ և հրդեհի մարում:
Համաձայն ուսումնավարժության երկրորդ փուլի սցենարի՝ տեղի է ունենցել գլանատակառի թմբապատում, կուտակված մոտ 3 տոննա ամոնիակի գոլորշիացում, որի հետևանքով առաջացել է ամոնիակի տարածման երկրորդային ամպ, ստեղծվել է սպառնալիք, որ ամպը կհասնի բնակելի հատված: Համակարգված և ճիշտ գործողությունների արդյունքում վթարավերականգնողական խմբին հաջողվել է դադարեցնել ամոնիակի հետագա արտահոսումը՝ խողովակաշարի վնասված հատվածը փակելով օդային բարձիկով: Սակայն շարունակվում է թմբապատում կուտակված ամոնիակի գոլորշիացումը և երկրորդային ամպի ձևավորումը:
Երկրորդային ամպի առաջացման կանխարգելման նպատակով իրականացվել են թմբապատում կուտակված հեղուկ ամոնիակի սորբենտով կլանման, ինտենսիվ ջրալցման և ամպի տարածման ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման գործողություններ, ինչպես նաև իրականացվել է վտանգավոր տարածքից բնակչության տարահանման միջոցառում:
ՀՀ ԱԻ նախարարությունը մշտապես կազմակերպում է նմանատիպ ուսումնական վարժանքներ՝ առաջնային նպատակ դիտարկելով բնակչության իրազեկվածության բարձրացումն ու առաջին արձագանքող ուժերի միջև փոխհամագործակցության ամրապնդումը:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...