13:25 20.05.2018
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր այցելել է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի միջնակարգ դպրոց: Հիշեցնենք, որ այս դպրոցը նախորդ կառավարության 2017 թվականի օգոստոսին կայացրած որոշմամբ ենթակա էր փակման, քանի որ դպրոցում սովորող աշակերտների թիվը 42-ն է, ու այն որոշվել էր վերամիավորել Փյունիկից մոտ 3,5 կիլոմետր հեռավորությամբ գտնվող հարևան գյուղի՝ Արտավազի դպրոցի հետ: Փյունիկցիների բարձրացրած աղմուկի պատճառով 2017 թվականի նոյեմբերին գործընթացը կասեցվեց, սակայն կառավարությունը մեկ այլ որոշում կայացրեց՝ դպրոցի օպտիմալացումը հետաձգել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը, որից հետո պետք է սկսվեր օպտիմալացման գործընթացը: Այսօր դպրոցում սովորում է ընդամենը 9 առաջին դասարանցի, իսկ 10,11,12-րդ դասարաններ չկան, աշակերտների բացակայության պատճառով:
Փյունիկ այցելած կրթության նախարարը հենց գյուղի դպրոցի դահլիճում, աշակերտների, դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ինչպես նաև ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց՝
«Դպրոցներ փակելով չէ, որ պետք է լուծվեն հանրակրթության խնդիրները: Մենք գիտենք, թե որքան կարևոր է գյուղի զարգացման համար դպրոցի առկայությունը: Մյուս գյուղերի օրինակով, մենք այդպիսի տենդենցներ ենք տեսնում, որ երբ դպրոցները փակվում են, գյուղացու մնալու խնդիրներ են առաջանում և նրանք ավելի շահագռգռված են տեղափոխվել այն բնակավայրերը, որտեղ նրանց երեխաները դպրոց են գնում: Ֆորմալ առումով մենք դեռ էս որոշումը կառավարությամբ պետք է հաստատենք, բայց ընդհանուր մեր տեսլականն է և քաղաքականությունն է, որ մենք հանրակրթության ոլորտի խնդիրները պետք է այլ կերպ լուծենք, քան դպրոցներ փակելը: Ու էս քայլի արդյունքը էս ժպիտներն են, որ երեխաների դեմքերին տեսա, միայն դրա համար արժեր դպրոցը չփակել:Դպրոցների փակվելու հարցը մեր օրակարգից պետք է դուրս գա», – նշեց նախարարը :
Ինչ վերաբերում է շենքի պահպանման ու ընթացիկ ծախսերի խնդրին, ապա նախարարն ընդգծել է. «Կրթական ոլորտի բյուջեն ուսումնասիրելիս տեսնում ես, որ գումարներ կան իրականում, պարզապես դրանց ճիշտ տեղաբաշխում է պետք: Գումարները շատ տաբեր ուղղություններով մսխվում են, ոչ արդյունավետ ծախսվում են, և ես կարծում եմ, որ ընդհանուր ոգևորությունն էլ, որ կա գյուղում, թույլ կտա նաև գյուղի հնարավորությունների սահմանում որոշակի խնդիրներ լուծել նաև դպրոցում: Նույն դպրոցի շրջանակներում ինչ որ կորպուսների օպտիմալ շահագործմամբ կարելի է էդ խնդիրը լուծել: Հետագայում, երբ որ աշակերտների թիվը մեծանա արդեն կանդրադառնանք մյուս կորպուսներին: Ցանկության պարագայում կարելի է էդ խնդիրները լուծել, նախկինում ցանկություն չի եղել թե կրթական ոլորտում, թե ամենուր այսպես լճացած իներցիոն վիճակ է եղել, հիւմա այս ընդհանուր ոգևորության ֆոնին էս խնդիրներն էլ լուծելի են»,- եզրափակեց նախարարը:
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...
21:00 05.08.2025
Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն ԻլիեսկունՌումինիայի կառավարությունը հայտարարել է, որ մահացել է նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ «Խորը ցավով կառավարությունը հայտարարում է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին», – ասվում է կաբինետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Ռումինիայի պետության նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան կլինիկական շտապ օգնության հիվանդանոցում»։ Իլիեսկուն ռումինացի ականավոր քաղաքական և […] ...