Արգելված իրերի ցանկը օրենքի ուժ չունի. փաստաբան Հայկ Ալումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+20.09 oC

Արգելված իրերի ցանկը օրենքի ուժ չունի. փաստաբան Հայկ Ալումյան

14:45 13.09.2017

  15 փաստաբան այսօր  չէր ներկայացել Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու ՊՊԾ գնդի  գրավման գործով 14 ամբաստանյալների դատաքննությունը:Գործի քննությունը դեռ նախապատրաստական փուլում է, դատարանը փորձում է պաշտպաններ  ներգրավել գործում: 3 հանրային պաշտպան էր ներկայացել՝Աննա Ջուվանովան, Արմինե Ֆանյանը, Գարեգին  Մարգարյանը, մեկ գործադուլավոր փաստաբան՝ Հրանտ Գեվորգյանը, ինչպես նաեւ Հայկ Ալումյանը, որը թեեվ գործադուլին չէր մասնակցում, բայց  չփորձեց անգամ մտնել  դահլիճ: Նա նշեց, որ թեեվ դատարանների խորհուրդը  հրապարակել է արգելված իրերի ցանկը, որոնք չի կարելի  տանել դատարան, այդուհանդերձ, դա չի վերաբերում փաստաբաններին, քանի որ ցանկը օրենքի ուժ չունի:

 

 Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին,Վարուժան  Ավետիսյանին,Մխիթար  Ավետիսյանին,Աշոտ  Պետրոսյանին,Արայիկ  Խանդոյանին,Էդվարդ  Գրիգորյանին,Գագիկ Պավելի Եղիազարյանին,Արմեն Ռաֆիկի Բիլյանին,Սմբատ Վարդանի Բարսեղյանին,Արեգ Արմենակի Կյուրեղյանին,Արմեն Լևոնի Լամբարյանին,Սեդրակ Պավլուշայի Նազարյանին,Կարո Հակոբի Եղնուկյանին, Խաչատուր  Գիչյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կազմակերպված խմբի կազմում  2016թ. հուլսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, ապա զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարական պարտադրելու մեջ: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

12:15 05.05.2024

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում»։ «Գրիպը, կորոնավիրուսային (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունները կանխելու միջոցառումների շարքում առաջին տեղում հենց ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումն է: Այս պարզ գործողությունն ամենաարդյունավետ միջոցն է ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլև դրանց հարուցիչների աճի և տարածման ռիսկը […] ...

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

11:13 05.05.2024

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ՝ ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկ, գնդապետ Տիգրան Հակոբյանի մասին։   ...

Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ

10:44 05.05.2024

Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկցնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 05.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:15 05.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին

10:00 05.05.2024

Հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի երթևեկելի գոտին

Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող գազատար խողովակը վնասվել է, առկա է արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հաստաբուն ծառն ընկել է գազատարի վրա, վնասել այն, փակել ճանապարհի […] ...

BACK_TO_TOP