ՀՀ ԱԺ պատվիրակությանը հաջողվել է տապալել թուրքական հերթական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

ՀՀ ԱԺ պատվիրակությանը հաջողվել է տապալել թուրքական հերթական նախաձեռնությունը

16:18 21.05.2018

Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը և Գևորգ Գորգիսյանը մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստից, որը տեղի է ունեցել մայիսի 15-ին՝ Ստամբուլում: 12 անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից նիստին մասնակցել են 9-ը, Հայաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացրել են պատվիրակություններ:

Քննարկված հիմնական փաստաթուղթը եղել է վեհաժողովի 25-ամյակին նվիրված հռչակագիրը, որում նշված էին կառույցի ձեռքբերումներն ու գործունեության առաջիկա ուղղությունները: Գագիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ ծավալուն փաստաթուղթը մշակվել է Ստամբուլում և ուղարկվել պատվիրակություններին: Հայկական պատվիրակության ներկայացուցիչների պնդմամբ՝ վերջին պահին թուրքական կողմի ջանքերով շրջանառության մեջ է դրվել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող հայտարարության տեքստ: Հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, սակայն, հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով չքաղաքականացնել կառույցը և պնդելով, որ այն պետք է գործի և զարգանա իր էությանը համահունչ. այն պետք է լինի տնտեսական և զերծ մնա քաղաքական անհարկի խնդիրներին անդրադառնալուց:  

Գագիկ Մինասյանը նաև տեղեկացրել է, որ հունիսի 19-ին՝ Տիրանայում, տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման տեղի և ժամկետի հետ կապված հարցեր: Ըստ էության, այն կարող է տեղի ունենալ Երևանում, Բաքվում կամ Սոֆիայում: Հայկական պատվիրակությունը, սակայն, անընդունելի է համարել գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը Բաքվում՝ պնդելով, որ Ադրբեջանական կողմը երբեք չի երաշխավորել հայկական պատվիրակության անվտանգության հարցը, ու այս դեպքում էլ չի պատրաստվում երաշխավորել, ինչը նշանակում է, արհեստականորեն սահմանափակել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին:

Հայկական կողմը առաջարկել է գագաթնաժողովն անցկացնել Սոֆիայում:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

12:00 05.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: «Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ […] ...

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

23:53 04.05.2024

Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Բրիտանական լեյբորիստական ​​կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

23:36 04.05.2024

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդների

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

23:27 04.05.2024

Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել

Խարկովում մեկ օրվա ընթացքում չորս անգամ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Strana.ua» հրատարակությունը իր Telegram-ալիքում՝ հղում կատարելով տեղական ուղեցույցին։ Հստակեցվում է, որ հարձակումը ֆիքսվել է Նովոբավար թաղամասում։ Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել էր, որ քաղաքում պայթյուններ են եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել և երկու […] ...

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

22:58 04.05.2024

Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը

Հակառակ տարածված կարծիքի, տաքացրած մակարոնեղենի մեջ պարունակվող օսլան չի վնասի ձեր առողջությանը, ասում է սննդաբան Անտոնինա Լեոնտևան։ Թեև թարմ պատրաստված արտադրանքը, ըստ Լեոնտևայի, ավելի անվտանգ է։ Երեք օր պահելուց հետո այն ուտելը թունավորման վտանգ է ներկայացնում, քանի որ խմորը լավ միջավայր է պաթոգեն միկրոօրգանիզմների համար։ «Իհարկե, ցանկացած մթերք լավ է, երբ այն թարմ է։ Ո՞րն […] ...

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

22:22 04.05.2024

Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...

BACK_TO_TOP