Բանկերից գումար հանել են, բայց կապիտալի մեծ արտահոսք չի եղել. վստահեցնում է ԿԲ նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Բանկերից գումար հանել են, բայց կապիտալի մեծ արտահոսք չի եղել. վստահեցնում է ԿԲ նախագահը

17:46 21.05.2018

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, այսօր ներկայացնելով 2018 թվականի առաջին եռամսյակի ֆինանսավարկային քաղաքականության հաշվետվությունը, ընդգծել է, որ ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում քաղաքական ակտիվ գործընթացներ էին գնում, մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդային պայմանագրերը բանկերի հետ:  

Նրա տեղեկացմամբ՝ այդ երևույթը նկատվել է ապրիլի 22-ից, իսկ հետո՝ մայիսի 10-ից սկսվել է հակառակ երևույթը՝ վերականգման փուլը:   

«Խոսքը հարյուրավոր միլիոնների մասին չի եղել, այլ մի քանի տասնյակ միլիոնի: Բայց դա կարևոր չէ, որովհետև ժամկետից շուտ խզումներ եղել են: Նման երևույթ տեսել ենք նաև 2014-ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել: Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն: Հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնումն է ընթանում»,- ասել է Ջավադյանը, սակայն չի ցանկացել նշել, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը:

Պատգամավորները փորձել են հարակից հարցերով որոշակի պատկերացում կազմել, թե մոտավորապես բանկային համակարգում պահվող գումարի քանի տոկոսի մասին է խոսքը: Ջավադյանի ներկայացմամբ՝ խոսքը մոտ 10 տոկոսի մասին է: Նա նույնիսկ ընդգծել է, որ բանկերից հանվել են հիմնականում փոքր ավանդները, քանի որ առավել մեծ կապիտալի տերերը ավելի շատ են տեղեկացված ու նման դեպքերում չեն շտապում ժամանակից շուտ քայլեր անել ու կորցնել դեպոզիտներ կամ ավանդի տոկոսները: 

ԿԲ նախագահը վստահեցրել է, որ կապիտալի արտահոսքի մասին շրջանառվող լուրերը ուղղակի միֆեր են.

«Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին, բնորոշ էին այդ ժամանակահատվածին: Որոշակի արտահոսք եղել է, բայց դրանք հիմնականում կապված են եղել այն ապրանքատեսակների հետ, որոնք ներկրվում էին: Ոչ թե գործարարները դուրս են բերել իրենց կապիտալը, այլ այն գործարքները, որոնք կարող էին անել այստեղ, չեն արել: Մենք արտահոսքի արտառոց դեպքեր, երբ մարդիկ սկսեն դուրս բերել իրենց ակտիվները, դրան բանը չհասավ: Մեր բիզնեսը այդքան մեծ խնայողություններ չուներ, որ դուրս բերեր: Այնպիսի արտահոսք, որի մասին խոսում են, որը բնականոնից դուրս է, նման արտահոսք չի եղել»:

Ի դեպ, նա նաև տեղեկացրել է, որ շտապողականություն դրսևորած ու գումարները բանկերից հանած, դրանք որոշ ժամանակ «դոշակի տակ» պահած ավանդատուներից շատերն այսօր փոշմանել են, քանի որ հեղափոխությունից հետո բանկային ավանդների տոկոսներն իջել են, ու հիմա նրանք նույն գումարը ավելի ցածր տոկոսներով են ավանդադնելու: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

21:19 07.05.2024

Բայդենն ասում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին։ «Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարանում: Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։ «Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի […] ...

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

20:39 07.05.2024

Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը մոտենում է միջուկային պատերազմին

Աշխարհը երբեք այնքան չի մոտեցել միջուկային պատերազմի շեմին, որքան հիմա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ Նրա խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները հանգեցնում են լարվածության սրման ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ ենթարկվել որևէ սադրանքի և չի պատրաստվում կռվել որևէ մեկի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

BACK_TO_TOP