Բրիտանացիների ստեղծած սուպերհամակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Բրիտանացիների ստեղծած սուպերհամակարգիչը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը

17:15 05.11.2018

Մանչեսթերի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ նեյրոմորֆ սուպերհամակարգիչը, որն աշխատում է մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքով: Համակարգչի պրոցեսորն ունի մեկ միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել:

Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգչի մշակման համար պահանջվել է մոտ 20 տարի ու ևս 10 տարի՝ այն հավաքելու համար: Համակարգչի ստեղծման վրա ծախսվել է 15 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այս համակարգիչը, ի տարբերություն մյուս համակարգիչների, չի կարող մեծ ծավալի տեղեկատվություն փոխանցել մի կետից մյուսը: Փոխարենը համակարգիչը, նմանակելով մարդու ուղեղի աշխատանքը, կարող է միևնույն ժամանակ
միլիարդավոր փոքր ինֆորմացիաներ ուղարկել հազարավոր ուղղություններով:

Այս համակարգիչը նախ և առաջ անհրաժեշտ է նյարդաբանների համար, որը կօգնի ավելի լավ հասկանալ մարդու ուղեղի աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

BACK_TO_TOP