Վե՛րջ «պուճախային» աշխատանքին. Արթուր Մեսչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Վե՛րջ «պուճախային» աշխատանքին. Արթուր Մեսչյան

11:23 06.11.2018

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին:

«Սա իմ առաջին հանդիպումն է լրատվականների հետ: Իմ գլխավոր աշխատանքներից մեկն է լինելու ճշտել գլխավոր ճարտարապետի գործառույթները, նա պետք է ունենա որոշակի գործիքակազմ: Պետք է այնպես լինի, որ հետո, եթե ուրիշն էլ լինի գլխավոր ճարտարապետ, հստակ ինստիտուտ աշխատի: «Պուճախային» աշխատանքին վե՛րջ, ամեն մեկը, ելնելով իր անձնական շահերից, այլևս գործառույթ չի ունենալու»,- ասել է Մեսչյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել հոկտեմբերի 23-ին: Երևանի նորանշանակ ճարտարապետը լրագրողներին ասել է, որ ինքը կլինի երևի առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի իրականացնի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է համաձայնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնել, Մեսչյանը պատասխանել է.

«Ո՞նց կարող է հեշտ համաձայնեի այսքան պատասխանատու պաշտոնին: Իմ աջակցությունը քաղաքաշինության օրենքներն են: Ես պետք է մտածեմ քաղաքացիների մասին, հեշտացնեմ իրենց կյանքը: Եթե ես չունենայի աջակցություն քաղաքապետի կողմից, իհարկե, այստեղ նստած չէի լինի: Բանակցությունները տևեցին 1 ամիս, ես ընդունեցի առաջարկը, երբ ձեռք բերվեց գլխավոր ճարտարապետի աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը: Ա՛յ, եթե հիմա չկարողանամ աշխատել, ոչ ոքի չեմ մեղադրի, որովհետև գրեթե ամենը, ինչ խնդրել էի տալ իմ իրավասությանը, ինձ տրվեց», – ասել է Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP