21:58 06.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:00 սահմաններում, 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել գյումրեցի 28 – ամյա երիտասարդը, որը կասկածվում է 20-ամյա ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 28-ամյա երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը:
«Այն, որ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց իմ պաշտպանյալը, ամեն դեպքում, մենք չպետք է հանգիստ նստենք, որոշումը մեզ չի բավարարում: Ասեմ, որ գրավը որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառվում է այն դեպքում, եթե առկա են կալանքի հիմքերը, իսկ այս գործով այդպիսիք չկան: Իսկ միջնորդությունը նրա համար էր, որ պաշտպանյալս այս փուլում գոնե գրավի դիմաց ազատ արձակվի, մինչև կվիճարկեմ կալանքի հիմնավորվածությունը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Էդգար Թումասյանը:
Հիշեցնենք, որ ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով կալանավորված գյումրեցի 28-ամյա երիտասարդի հարազատներն ու հարևանները մի քանի օր առաջ բողոքի ցույց են անցկացրել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել հաղթանակի պողոտան:
Հարազատները պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով և ազատ արձակել նրան: Ծնողների պնդմամբ՝ իրենց որդին որևէ առնչություն չունի կատարվածի հետ, առաջադրված մեղադրանքն էլ անհիմն են համարում:
Հիշեցնենք, որ 28-ամյա երիտասարդը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին ոստիկանություն հաղորդում է տվել ռուս կինը: Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Շիրակի մարզի դատախազը, խոստացել է որպես վկա հարցաքննության կանչել հարազատներին, որից հետո քննարկել խափանման միջոց կալանքը վերանայել գրավոր դիմումի առկայության դեպքում:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...