Ալեն Սիմոնյանի հարցը կքննարկվի ԿԸՀ առաջիկա նիստում. Տիգրան Մուկուչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+31.09 oC

Ալեն Սիմոնյանի հարցը կքննարկվի ԿԸՀ առաջիկա նիստում. Տիգրան Մուկուչյան

16:12 24.05.2018

ՀՀ ԿԸՀ նիստում Ալեն Սիմոնյանի ՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության քննարկում չի կայացել: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ մինչ հարցի քննարկումը, որոշակի նախապատրաստական աշխատանքներ է պետք կատարել:

«Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, ըստ էության, ստացվել է այսօր: Բնական է՝ յուրաքանչյուր պարագայում, երբ ստացվում է նման արձանագրություն, կա որոշակի նախապատրաստական աշխատանք՝ հարցը նիստին նախապատրաստելու համար: Նախ, պետք է հարցը նախապատրաստվի, այնուհետև ուսումնասիրվում է հնարավոր ինքնաբացարկների առկայությունը կամ բացակայությունը և դրանով պայմանավորված՝ հարցը նախապատրաստվում ու ներկայացվում է քննարկման: Առաջիկայում մենք սահմանված կարգով, ինչպես և մենք այսօր նախկինում ստացված արձանագրություններին անդրադարձանք, նույնկերպ կանդրադառնանք նաև նշված արձանագրությանը»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:

Նա նաև նշել է, որ ԿԸՀ-ում արձանագրությունը քննարկման կարող է դրվել յոթնօրյա ժամկետում:

«Մենք կփորձենք առավելագույնս արագ ճշտել, եթե ինքնաբացարկների խնդիր չկա, կամ եթե կան, ապա դրանք կներկայացվեն, կքննարկվեն, արդյունքում, արդեն, առաջիկա նիստում կանդրադառնանք նաև այդ արձանագրությանը»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

12:30 06.08.2025

Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

12:11 06.08.2025

Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...

SHANTNEWS

12:00 06.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:57 06.08.2025

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին  ժամը 12:00-20:00-ն  կդադարեցվի   ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

11:45 06.08.2025

Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP