17:17 24.05.2018
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է արել՝ կապված մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Ֆեյսբուք սոցցանցի անձնական էջում կատարած հայտարարության հետ:
Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգությունն է արտահայտում ս․ թ․ մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ (մեջբերում)․ «Այբի հետ կապված․․․ Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ։ Դրա արդյունքներից հետո կխոսենք։ Շարունակում եմ համարել, որ տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։ Այսքանը․․․»։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով հանձնարարվել է (մեջբերում)․ «Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն» իրականացնել, մինչդեռ ուսումնասիրությունը հանրային հարթակում ներկայացվել է որպես ֆինանսական աուդիտ։
Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից: Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի։
Միաժամանակ փաստում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։ Ֆինանսական աուդիտը վերջին երկու տարիներին իրականացվել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով հրապարակված են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am (https://www.azdarar.am/announcments/org/131/00373041/ հղումով), ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կայքում՝ https://foundation.ayb.am/en/reports հղումով։
Մտահոգիչ է, որ նախարարն իր ընդհանրացված հայտարարությամբ, առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում «Այբ»-ի ողջ գործունեության և համայնքի անդամների վերաբերյալ։
Հորդորում ենք ապագայում զերծ մնալ վիրավորանքներից, անձանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելուց, ինչպես նաև հանրային այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ստվեր նետել մասնագիտական եզրակացությունների վրա»:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ՝
Կարո Սարգսյան (խորհրդի նախագահ)
Դավիթ Յան
Դավիթ Փախչանյան
Լևոն Ղազարյան
Կարեն Մուսաելյան
Ռուբեն Հարությունյան
Վարդան Բաբիկյան
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...