00:34 09.11.2018
ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիլն ափսոսանք է հայտնել CNN-ի առաջատար լրագրողներից Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տուն մուտք գործելու արգելքի գործադրման համար ու կոչ է արել չեղարկել այդ որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակ տունն ամերիկյան CNN հեռուստաալիքի առաջատար լրագրողներից մեկին՝ Ջիմ Ակոստային, զրկել է նախագահական նստավայր մուտք գործելու իրավունքից՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ թեժ լեզվակռիվ էր ունեցել նախագահի հետ:
«Այն, որ Սպիտակ տունը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային զրկել է մուտքագրից, ափսոսանք է առաջացնում: Լրագրողներին պետք է թույլ տալ ուղղել քննադատական հարցեր ու առաջնորդներին կոչ անել պատասխանել դրանց: Ես առաջարկում եմ չեղարկել այդ որոշումն ու լրագրողներին չանվանել ազգի թշնամիներ»,- թվիթերյան իր էջում գրել է միջազգային կառույցի ներկայացուցիչը:
Աղբյուրը հայտնում է, որ մշտական անցաթղթից զրկելու փաստը չի նշանակում, որ լրագրողը չի կարողանա մուտք գործել Սպիտակ տուն: Դրա համար այսուհետ լրագրողը պետք է յուրաքանչյուր անգամ դիմի անցաթուղթ ստանալու համար: Այս դեպքում արդեն գործընթացը մի փոքր ավելի բարդ է լինում իրականացնել:
Նշենք, որ Ակոստան առաջին անգամ չէ, որ նման կոնֆլիկտի մեջ է ընկնում Թրամփի հետ շփման ընթացքում: Նա հենց այն առաջին լրագրողներից էր, որին Թրամփն անվանել էր «կեղծ լուրեր տարածող»։
13:30 06.08.2025
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված […] ...
13:11 06.08.2025
Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով […] ...
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...