09:59 09.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից:
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր են համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:
SHANTNEWS.am-ի առաջարկով օրեր առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը հիշեցրել էր, թե որոնք են առաջարկները․
«1. Մեքենան բերվի, Հայաստանում ղեկը փոխվի ձախ: Մենք դա ի գիտություն ընդունել ենք՝ կարող է նաև էստեղ փոխվել, ի՞նչ տարբերություն, մարդիկ գնում, Վրաստանում են փոխում, նոր ներմուծում, թող Հայաստանում ղեկը փոխեն, այդ գումարն էլ դուրս չի գա մեր երկրից:
2-րդ մոտեցումն է, որ մարդիկ կան, որ արդեն ձեռք են բերել կամ չեն ուզում փոխած ղեկով վարել, այդ մարդկանց հնարավորություն տրվեր ձախ ղեկով ներմուծել և վերասարքավորում անել, բերել հին գործարանային վիճակին: Վերասարքավորման համար մենք առաջարկում ենք կառավարության որոշումներից մեկի մեջ կատարել փոփոխություն՝ աջ ղեկը համարել ոչ թե տեխնիկական անսարքություն, այլ դա հանել»,- ասել էր Միսակյանը:
Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո ասել էր, որ աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման երեք տարբերակ են առաջարկել.
««Առաջին տարբերակ՝ մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն՝ տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և դարձնել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն չեն կարող գրանցել այն»։
Հիշեցնենք, որ ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների՝ խոսքն աջ ղեկ ունեցող մոտ 3000 մեքենա ներկրելու մասին է: Ավելի քան 200-ն արդեն կուտակված են Բագրատաշենի անցակետում: ՀՀ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելված է այս տարվա հոկտեմբերի մեկից:
SHANTNEWS.am-ն այսօր կփորձի պարզել, թե որն է պատճառը, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն ընդունելի չի համարել նաև նախաձեռնության առաջարկը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...