6-ամյա Իրինայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի չարորակ ուռուցք. փոքրիկն օգնության կարիք ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

6-ամյա Իրինայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի չարորակ ուռուցք. փոքրիկն օգնության կարիք ունի

14:03 10.11.2018

6-ամյա Իրինա Հանեսյանի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք: Գերմանիայում բուժվելու համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո: Այս մասին հայտնում է jnews.ge-ն: 

Առաջին ախտանշանները փոքրիկի մոտ ի հայտ են եկել այս տարվա սեպտեմբերին: Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում բժիշկները մի քանի համալիր հետազոտություններից հետո չեն կարողացել հասկանալ խնդիրը և ախտորոշել այն, սակայն Իրինայի ծնողները երեխային հասցնում են Գերմանիա:

Իրինային արդեն երկու անգամ վիրահատել են: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Բուժման շանսերը բավականին բարձր են: Բժիշկներն ասում են, որ երեխան վիրահատություններից հետո շատ արագ է վերականգնվում: Նա շարունակում է ժպտալ՝ սպասելով ապաքինմանը: Ծնողներն ու հարազատները բժիշկների հետ պայքարում են նրա կյանքի համար:

Իրինա Հանեսյանի բուժման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար եվրո, որից 30 հազարը վիրահատությունների, մնացածը՝ քիմիաթերապիայի կուրսն սկսելու համար: Իրինան, ընդհանուր առմամբ, պետք է անցնի քիմիա և ռադիոթերապիայի 7-10 կուրս: Յուրաքանչյուր կուրսի արժեքը շուրջ 15 հազար եվրո է:

Իրինայի ծնողները դիմում են բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել ու փրկել երեխայի կյանքը: Ընկերների և բարեկամների շնորհիվ արդեն հավաքվել է 15 հազար եվրո։

Բացվել է հատուկ հաշվեհամար ՎՏԲ բանկում: Փոխանցումներ հնարավոր է կատարել չորս արժույթով՝ եվրո, ռուբլի, դոլար և դրամ:

Գումարի փոխանցման հաշվեհամարներ

(Банк-корреспондент) – Ruesterstrasse 7-9
60325 Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա
SWIFT CODE: OWHBDEFF
(Ստացող բանկ) – VTB BANK (ARMENIA) CJSC

Երևան, Հայաստան
SWIFT: ARMJAM22
Ստացող՝ Մյասնիկ Հանեսյան (ANESYAN MIASNIK)

Для стандартной карты
Банковские счета

AMD 16048343490004
USD 16048343490005
EUR 16048343490006
RUR 16048343490007
AMD 16048343490004

Արագ փոխանցման համար բացվել են հաշվեհամարներ Яндекс և Idram համակարգերով

Яндекс-деньги – 410017983060786
Idram – 459135910

Օնլայն փոխանցման համար՝ ՎՏԲ Հայաստան 4033 1700 0131 0782

Եթե գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց օգնությունը փոխանցել առձեռն, ապա կարող են գումարը փոխանցել փոքրիկի տատիկին՝ զանգահարելով +995 597 109058 հեռախոսահամարին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

18:09 19.06.2025

Հայտնաբերվել է ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արծվանիստ գյուղի 37-ամյա բնակիչը հունիսի 17-ին ինքնակամ ներկայացել է բաժին: Հունիսի 4-ից տղամարդը հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը`կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […] ...

SHANTNEWS

18:00 19.06.2025

SHANTNEWS

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

17:54 19.06.2025

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։ Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։ Ներկայացնելով ՀՀ կառավարության […] ...

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

17:46 19.06.2025

Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ

Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP