16:48 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին.
«Ես շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերներին: Մեր կողմից ներկայացրած բոլոր այն պնդումներում, որոնց համար հասարակությունը մեզ պատվիրակել է Ազգային ժողով, որևէ պատգամավոր որևէ դետալից չի շեղվել: Մենք միասին պաշտպանել ենք տեսլականը: Դա եղել է «ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «Հասարակական սեկտորի» դաշինքը:
Չեմ հիշում որևիցե քաղաքական գործընթաց, որ ես ու Արամ Սարգսյանը քաղաքական տարբեր խրամատներում ենք եղել, բացառությամբ նախկին Ազգային ժողովի, որը լուծարվեց, էլի նույն խրամատում ենք եղել, բայց տարբեր կերպ ենք հանդես եկել, և ես վստահ եմ, որ այսուհետ Հայաստանում չի լինի որևէ քաղաքական գործընթաց, որտեղ մենք միասին չենք լինի: «Ժառանգություն» հետ մենք առայսօր էլ ունենք լավ անձնական հարաբերություններ:
Նախկին իշխանությունները ամեն ինչ արել էին, որ ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունենա փոշիացում»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...
17:21 19.06.2025
«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։ ...
17:16 19.06.2025
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարեւորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում […] ...
17:11 19.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հունիսի 17-ին Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան և փամփուշտներ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ […] ...
17:00 19.06.2025
Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացելՌուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...