Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է

14:58 12.11.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ։

Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվեցին Գլխավոր վարչություն։ Պարզվեց, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։ Այս հանգամանքը պայմանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։
Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP