ՌԴ-ն պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությանը ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում. Յուրի Շվիտկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությանը ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում. Յուրի Շվիտկին

19:03 13.11.2018

Ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը:

«Հայաստանը ԵԱՀԿ անդամ է: Այս երկրի հետ մենք ջերմ ու կառուցողական կապեր ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական՝ չխոսելով այն մասին, որ ռուսներն ու հայերը եղբայրական ազգեր են: Մենք համատեղ պատասխանատվություն ենք կրում ԵԱՀԿ կազմի մեջ մտնող երկրների անվտանգության ապահովման համար ու պատրաստ ենք հակազդել ցանկացած ագրեսիվ ուժի՝ անկախ նրանից, թե այն որտեղից կգա»,- ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ԶՈւ-ն և ռուս սահմանապահները կարևոր դեր են կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP