16:52 14.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, հրապարակել է համամասնական ցուցակը: Դրանում 183 թեկնածուի անուն կա: Դաշինքի ռեյտինգային ցուցակները ևս հաստատված են: Շիրակի մարզում «Իմ քայլը» 15 թեկնածու է առաջադրել: Այդ ցուցակում բացակայում է ՔՊ կուսակցության համահիմնադիր Արթուր Համբարձումյանի անունը: Նա Շիրակի մարզում ՔՊ ռեյտինգային թեկնածուն էր նախորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՏԻՄ ընտրություններին Արթուր Համբարձումյանը գլխավորում էր Գյումրիի ավագանու թեկնածուների ՔՊ-ի ցուցակը: Թե ինչու հիմա Արթուր Համբարձումյանը չի ընդգրկվել ցուցակներում, ըստ նրա՝ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել:
«Ինձ ՔՊ կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն ուղղակի պատճառաբանեց, թե կուսակցության վարչությունն իմ թեկնածությունն առաջադրելը նպատակահարմար չի համարում: Իմ հարաբերությունները լարված են կուսակցության վարչության մի խումբ մարդկանց հետ: Իսկ պատճառն այն է, որ ես գաղափարական, քաղաքական խնդիրներ ունեմ նրանց հետ՝ կապված կուսակցության արտաքին քաղաքականության հետ: Այս ընթացքում ինձ այլ քաղաքական ուժի կազմում առաջադրվելու բազմաթիվ առաջարկներ են եղել: Բայց ես ինձ որևէ այլ ուժի կազմում չեմ տեսնում: Նման պայմաններում ես ինձ այլևս «Իմ քայլը» դաշինքի թեկնածու էլ չեմ պատկերացնում»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է ՔՊ համահիմնադիր Արթուր Համբարձումյանը:
Կուսակցության անդամների հետ տարաձայնությունների հետևանքով, ըստ Համբարձումյանի, վարչությունն անցած տարվա նոյեմբերին փորձել է իրեն հեռացնել կուսակցության շարքերից, բայց 4 կողմ և 5 դեմ ձայներով որոշումը հավանության չի արժանացել: Ըստ Արթուր Համբարձումյանի՝ հավանաբար առաջիկայում կուսակցությունն իրեն հեռացնելու որոշում կկայացնի:
«Շիրակի մարզի տարածքային ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, որոնց կորիզը ՔՊ անդամներն են: Կան նաև անկուսակցականներ: Բավականին հավակնոտ թիմ է: Արթուր Համբարձումյանի՝ տարածքային ցուցակում չհայտնվելը պայմանավորված է հենց իր անձով: Եթե նա պատճառներ է փնտրում, թե ինչի չկա ցուցակում, թող այդ պատճառները փորձի փնտրել իր մեջ»,- Shantnews-ին ասել է ՔՊ կուսակցության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուներն են արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, փոխմարզպետներ Սոֆյա Հովսեփյանը և Արա Մելիքջանյանը:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...