00:57 15.11.2018
«Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, ի պատասխան ՏՄՊՊՀ-ի, հայտարարություն է տարածել։
«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:
Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի կողմից տարածված հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր:
Մասնավորապես, հանձնաժողովի կողմից չի իրականացվել ընկերության կողմից արտադրված կարագի նմուշառում, փոխարենը հանձնաժողովի ամբողջ վարույթը հիմնվել է «Hetq.am» կայքում հրապարակված հոդվածում հիշատակվող փորձաքննության եզրակացության վրա, այն պարագայում, երբ հայտնի չէ, թե ինչպես է կատարվել ապրանքի նմուշառումը. արդյոք պահպանվե՞լ է պատշաճ ընթացակարգը:
Վերոնշյալը մատնանշվել է ընկերության ներկայացուցիչների կողմից, սակայն հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել: Փոխարենը՝ վարույթի շրջանակներում նույն խնդրահարույց նմուշը ենթարկվել է կրկնակի փորձաքննության նույն փորձագիտական ընկերության կողմից, ինչը հանձնաժողովի հրապարակման մեջ ներկայացվում է որպես հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված մեկ այլ փորձաքննություն:
Հրապարակման մեջ նշվել է նաև, որ հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Հանձնաժողովի նման հայտարարությունը չափազանց խնդրահարույց է այն պարագայում, երբ ընկերությունը սեփական «անմեղությունը» ապացուցելու որևէ պարտականություն ըստ օրենքի չունի: Ավելին, վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք հանձնաժողովի կողմից հաշվի չեն առնվել:
Հանձնաժողովի դիրքորոշումը ընդունելի չէ, քանի որ տարիներ շարունակ ընկերությունը առաջնորդվել է, այո՛, «Մեր գործն արդար է» կարգախոսով և միշտ բարձր մակարդակի վրա է պահել, և որպես կաթնամթերքի հումքի աղբյուր՝ ընկերությունը ունի սեփական 1500 գլուխ կաթնատու ցեղատեսակի կով, ուստի ավելորդ է համարել երբևէ փնտրել անգամ կաթնամթերքի հումքի այլընտրանքային աղբյուր. արտադրանքը եղել է միշտ սեփական կովերի անարատ կաթից:
Որոշումը ստանալուց հետո, ընկերությունը հնարավորություն կունենա առավել մանրամասն անդրադառնալ հանձնաժողովի դիրքորոշմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով։ Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. այն 100 %-ով բուսական ծագման է: Այս մասին հայտարարվեց նոյեմբերի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում:
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...