Դասադուլ Գյումրիի թիվ 18 դպրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Դասադուլ Գյումրիի թիվ 18 դպրոցում

12:07 16.11.2018

Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել:

Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ է հատկացրել: Գումարը ծախսվել է նոր կաթսայատան նախագիծը կազմելու համար, բայց գործը շինարարությանը չի հասել: Նախագծում թերություններ են հայտնաբերվել, որոնք միայն օրեր առաջ են շտկվել, և նոր կաթսայատուն կառուցելու համար դեռ պետք է շինմրցույթ հայտարարվի: Կաթսայատան կառուցումը ֆինանսավորում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:

Shantnews․am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ նոր՝ շտկված նախագիծը, հիմնադրամին հասել է միայն այսօր: 7 օրվա ընթացքում տեղի է ունենալու շինմրցույթ: Իսկ նոր կաթսայատան կառուցումը, ըստ Աշոտ Կիրակոսյանի, կտևի մոտ 1 ամիս:

Դպրոցում անգամ էլեկտրականությամբ ջեռուցում չի ապահովվել: Ըստ տնօրենի՝ դպրոցի էլեկտրական մալուխները ևս անվտանգ չեն: Դասասենյակներում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-քիչ բարձր է:

Ծնողները Shantnews.am-ին ասել են, որ նման պայմաններում չեն պատրաստվում իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Ծնողների և ուսուցիչների հետ հանդիպել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Նա առաջարկել է մինչև նոր կաթսայատան կառուցումը թիվ 18 միջնակարգ դպրոցը տեղափոխել ոչ հեռու գտնվող թիվ 27 կամ թիվ 10 դպրոցի շենք: Առաջարկին ծնողները դեմ են եղել և պահանջել են էլեկտրական մալուխները վերանորոգել ու դպրոցում ջեռուցումն ապահովել էլեկտրականությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP