01:03 17.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հարցազրույցում Բրայզան նշել է, որ Ն.Փաշինյանը, հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով, բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը «ճիշտ կգնահատի այս հնարավորությունը» մի իրավիճակում, որտեղ ՀՀԿ-ն, Մոսկվայի կողմնակիցներն ու քաղաքական էլիտան դեմ են եղել Փաշինյանի այս քայլին:
Բրայզան ընդգծել է, որ արդար և անկողմնակալ ընտրություններ անցկացնելու դեպքում Փաշինյանը կարող է հաղթել, ինչի արդյունքում Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը կփոխվի:
Բրայզայի խոսքերով՝ «Գուցե Մոսկվայի կողմնակիցները և ներսի ընդդիմությունը բողոքի նրա հաղթանակի դեմ, սակայն Փաշինյանը, ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը, Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի»:
Բրայզան՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, ընդգծել է, որ, եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել:
Ամերիկացի նախկին պաշտոնյան անդրադարձել Տաջիկստանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը՝ այն Արցախի հարցի լուծման տեսանկյունից կարևոր քայլ որակելով:
Բրայզան Հայաստանի ընտրությունների հարցը դիտարկել է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում մեծ փոփոխություններին: Հետևաբար, ըստ Բրայզայի, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանում կատարվող փոփոխությունների գործընթացին: Նա ընդգծել է, որ Հայաստանում ներդրումները հատկապես էներգետիկայի և բանկային ոլորտում, գտնվում են ռուսների հսկողության տակ:
Բրայզան, շեշտելով, որ ռուսները տնտեսական լծակներով երկրի քաղաքական էլիտային վերահսկում են, ասել է․
«Ռուսները, տնտեսական ուժը կիրառելով, միգուցե, ցանկանան Հայաստանին ուղղորդել: Սակայն ես հավատում եմ, որ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա նման բոլոր մյուս քաղաքական գործիչները կցանկանան անկախ լինել»:
Նշելով, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու ջանքերին, Բրայզան նկատել է, որ Փաշինյանի և Արևմուտքի միջև հարաբերությունները ավելի կհստակեցվեն ընտրություններից հետո:
Ըստ Բրայզայի՝ Արևմտյան երկրները Փաշինյանին մեծ աջակցություն ցույց չեն տա, քանի որ, եթե այդպես լինի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը նրանց քաղաքական տիկնիկն է: Ուստի, Արևմուտքը նրան կարող է աջակցել միայն այն հարցերում, որտեղ վերջինս ճիշտ կվարվի:
Բրայզան, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Հայաստանի սահամանապահները Ռուսաստանի սահմանապահների ենթակայության տակ են: Հայաստանի օդային տարածքը կապված է Ռուսաստանի օդային տարածքի հետ, և ժամանակ է պետք հասկանալու համար, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից կհեռվանա, թե՝ ոչ:
«Միայն կարող եմ ասել, որ մեծ թվով հայեր դեռևս Ռուսաստանին դիտում են որպես արտաքին վտանգների դեմ իրենց պահապանը: Ռուսաստանը պատմության ընթացքում շատ անգամներ է հայերին պաշտպանել»,- ասել է նա:
Նշելով, որ Հայաստանի առջև դրված է բազմակողմանի արտաքին քաղաքականության օրակարգ, Բրայզան կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Ռուսաստանը հիմնական դերակատարը կլինի: Միևնույն ժամանակ, Բրայզան շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է կապ հաստատել այլ երկրների հետ ևս, այդ թվում՝ Թուրքիայի:
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...