20:07 18.10.2017
Միայն Քեյթ Միդլթոնը չէ, որ ամեն անգամ զարմացնում է իր գեղեցիկ, բայց շատ հաճախ ոչ թանկարժեք զգեստներով: Այս անգամ էլ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերերդի կինն իր կազմակերպած ընդունելության ժամանակ ներկայացել է 89 դոլար արժողությամբ Zara բրենդի կանաչ գույնի ծաղկային պրիտով համեստ զգեստով:
Elle ամսագիրն այս մասին գրում է, որ Մադրիդում գտնվող նստավայրում տեղի ունեցած ընդունելության ժամանակ Լետիցիան ներկայացել է շատ համեստ զգեստով և նման քայլով ևս մեկ անգամ բոլորին ապացուցել է, որ ճաշակով և նրբագեղ հագնվել կարելի է անգամ ոչ այնքան թանկարժեք զգեստով:
Իսպանիայի թագուհու ոճը և զգեստները միշտ քննարկվում են նորաձևության գիտակների կողմից և արժանանում դրական արձագանքների: 44-ամյա թագուհին համարվում է թագավորական ընտանիքի ամենաոճային ներկայացուցիչներից:
Վերջին անգամ Լետիցիայի հագուստի շուրջ նմանատիպ քննարկումների ալիք բարձրացավ, երբ այս տարվա հուլիսին այցելեց Միացյալ Թագավորություն: Այցի ժամանակ նա 3 օրվա ընթացքում հասցրեց հագնել միանգամից 6 զգեստ: Մինչ թագուհուն հանդիպելը Լետիցիան հագել էր բաց դեղին զգեստ, չնայած այս ոճն այնքան էլ հատուկ չեր Իսպանիայի թագուհուն. դա ավելի շատ բրիտանացի արիստոկրատներին վայել զգեստ էր և հատուկ էր արվել՝ որպես հարգանքի նշան:
Վեսթմինսթերյան պալատ այցելելիս թագուհին մուգ կարմիր զգեստ էր հագել՝ մարմնագույն կոշիկների հետ համադրված: Իսկ առաջին օրվա երրորդ զգեստն ամբողջովին թագավորական էր և նախատեսված Բուքինգհեմյան պալատ այցելության համար: Հաջորդ օրը Լետիցիա թագուհին շեշտը դրել էր կապույտ գույնի վրա:
18:10 10.05.2025
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...
17:38 10.05.2025
Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտումՌուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...
17:29 10.05.2025
Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետԲուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմա Տրաորեն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ «Մենք կքննարկենք համագործակցության հարցեր, կանդրադառնանք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ասպեկտներին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը Բուրկինա Ֆասոյի ուսանողների վերապատրաստման […] ...
17:20 10.05.2025
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը և ես զրուցել ենք հնդիկ և պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք հողի վրա»,-գրել […] ...