16:45 17.11.2018
Կառավարությունը դեռ հաշվարկում է այս տարի Շիրակի մարզի գյուղերի կարկտահարությունից կրած վնասների չափը։
Հիշեցնենք՝ հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակի մարզի 11 համայնքներում կարկուտ էր տեղացել։ Նախնական հաշվարկներով՝ տուժել է 2202 տնտեսություն և 780 հեկտար ցանքատարածք։
Գյուղացիների վնասները հաշվառել են, իսկ աջակցության պարտավորությունը ստանձնել է հայկական Կարմիր խաչը։ Շիրակի մարզում ամենաշատ վնասներ կրած երեք գյուղում՝ Սառնաղբյուր, Նահապետավան և Առափի, բոլոր ընտանիքներին աջակցության գումարներ են տրամադրվել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով։
«Կարողացանք բոլոր համայնքների ղեկավարներից վերցնել ճշգրտված ցուցակները: Մոտավորապես կազմեց 5000 մարդ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանեցինք 22440 դրամ աջակցություն: Եթե ընտանիքում 5 անձ է, ապա անխտիր բոլորը ստանալու են այդ աջակցությունը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Լևոն Մադոյանը:
Աջակցության գումար 3 գյուղերում ստացել են բոլորը՝ անկախ կարկտահարության կրած վնասներից։ Առանձին դեպքերում ստացվել է այնպես, որ շատ վնաս կրածներն ավելի քիչ գումար են ստացել, քան նրանք, որոնք քիչ հողատարածք ունեն, բայց տան անդամներն են շատ։ Նվեր տված գումարի չափը գյուղացիներից ոչ ոք չի շահարկում կամ դրանից դժգոհում։ Մինչ գումարների հատկացումը գյուղապետներն ու Շիրակի մարզպետարանն առաջարկել են Կարմիր խաչին, որ ֆինանսավորումը տրամադրեն հակակարկտային կայաններ տեղադրելու համար։ Տուժած գյուղերի մեծ մասը կայան չունի, ոչ էլ դրանք տեղադրելու հնարավորություն։
«Հակակարկտայինների կարիք կա, բայց որոշումը կազմակերպությանն էր: Մենք չէինք կարող քննարկել իրենց հետ, որովհետև իրենք ցանկություն էին հայտնել այսպես աջակցել գյուղացիներին, մեզ էլ մնում էր միայն շնորհակալություն հայտնել»,- SHANTNEWS.am-ին ասել է Սառնաղբյուր գյուղի վարչական ղեկավար Գևորգ Աճեմյանը:
Հարցին, թե ինչու հակակարկտային կայաններ տեղադրելու առաջարկը հավանության չի արժանացել, հայկական Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրենն ասել է, որ նման առաջարկ եղել է մարզպետարանում, բայց ոչ թե հիմնավոր, այլ բանավոր:
«Դա չընդունվեց, և որոշում կայացվեց, որ կարող ենք մարդկանց աջակցել ու ցուցաբերել այդ աջակցությունը»,- ասաց Լևոն Մադոյանը:
3 գյուղերին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 124 մլն 671 հազ 419 դրամ ֆինանսական աջակցություն։ Աջակցություն նաև կառավարությունն է խոստացել, բայց առայժմ աջակցության համար ֆինանսավորում միայն սահմանամերձ գյուղերին է տրվել։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...