Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի լիազորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+26.09 oC

Նեթանյահուն ստանձնել է Իսրայելի պաշտպանության նախարարի լիազորությունները

07:41 19.11.2018

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 18-ին ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի լիազորությունները։

«Ես առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին շատ քննադատություն կա, սակայն երկրի անվտանգությունը գտնվում է քաղաքականությունից և անձնական շահերից դուրս»,- հայտարարել է քաղաքական գործիչը հեռուստաուղերձում։

Նեթանյահուի խոսքով՝ ներկայում Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ՝ անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով։ Նա հույս է հայտնել, որ կոալիցիոն գործընկերները պատասխանատվություն կդրսևորեն և չեն ձգտի հասնել կառավարության հրաժարականին, փոխանցում է ТАСС գործակալությունը։

Վարչապետը խոստացել է դադարեցնել պատերազմն ու խաղաղություն բերել երկրի հարավին, որը հայտնվել է Գազայի հատվածից արձակվող կրակի տակ։

Պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական էր տվել նոյեմբերի 14-ին՝ կառավարական կոալիցիայից դուրս գալու նրա կուսակցության որոշման պատճառով։ Դրա հիմքում եղել է Գազայի հարցում իրականացվող քաղաքականության հետ անհամաձայնությունը։

Ներկայում Նեթանյահուն զբաղեցնում է վարչապետի և 4 նախարարների պաշտոններ։ Խոսքն արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, առողջապահության, հայրենադարձության և ինտեգրման հարցերով նախարարների պաշտոնների մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

20:25 01.07.2025

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

19:54 01.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

19:45 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...

BACK_TO_TOP