Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ գործի չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ գործի չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է

15:23 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հիշեցրին` միշտ հայտարարել է, որ չի լինելու դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, չի միջամտելու որևէ գործի, բայց բոլոր գործերի մասով հայտարարություններ է անում: Փաշինյանին հարց ուղղվեց` ինչպե՞ս է ստացվում, որ չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է լինում:

Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց, որ ինքը տիրապետում է այդ տեղեկատվությանը, քանի որ ամեն օր այդ գործերի մասին լրատվամիջոցներն իրեն հարցեր են տալիս, պատգամավորները, միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները և այդպես շարունակ, և ինքը պետք է որոշակի տեղեկատվության տիրապետի:

«Ինչպե՞ս և ինչո՞ւ եմ տեղեկություններ ստանում, հենց այդ բերումով, քանի որ այդ բոլոր քրեական գործերով օպերատիվ ուղեկցումն իրականացնում են ԱԱԾ-ն և ոստիկանությունը, որոնք երկուսն էլ վարչապետին ենթակա մարմիններ են, այդ պրոցեսը որոշակի քաղաքական ուղեկցում է ստանում, քաղաքականացվում է, ես չեմ կարող ուղղակի չտեղեկանալ, գաղտնալսման հետ կապված, երբ տեղեկացնում էի` ինչ է տեղի ունեցել, նույնիսկ աշխարհաքաղաքական հարթակներում հարցեր են տրվում, ես չեմ կարող տեղեկատվության չտիրապետել, որ համապատասխան տեղերում պատասխան չունենամ, բայց քննությանը չեմ միջամտում, շատ գործերի քննությունը հնարավոր է եղել այն բերումով միայն, որ ես ՀՀ վարչապետ եմ, եթե ես չլինեի, այլ նախորդ վարչապետը շարունակեր, դրանք քննության չէին արժանանալու կամ այն քննությանն էին արժանանալու, ինչին մինչև հիմա արժանացել են»,- ասաց նա:

Փաշինյանը կրկնեց` այս ամենը չի նշանակում, որ ինքն ընթացքին միջամտում է, բայց քաղաքական պատասխանատվություն կա, քանի որ գործեր կան, որ անխուսափելիորեն քաղաքական պատասխանատվություն ունեն: Վարչապետի պաշտոնակատարն ասաց` դեպքեր են եղել, երբ մարդ են ձերբակալել, ինչի մասին ինքը տեղյակ չի եղել, և դա այնպիսի մեծ քաղաքական աղմուկ է առաջացրել, որ ինքն ասել է` գոնե տեղյակ պահեն, որ լրագրողների հարցերին պատասխանի, բացի դրանից, նաև միջազգային շփումներում դրա հետ կապված հարցեր են դրվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք Ուոլց

17:54 01.05.2025

Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք Ուոլց

Ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...

Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. Axios

17:44 01.05.2025

Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. Axios

Մայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

17:33 01.05.2025

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...

BACK_TO_TOP