Վրաստանում նախագահական ընտրապայքարը մտել է եզրափակիչ փուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Վրաստանում նախագահական ընտրապայքարը մտել է եզրափակիչ փուլ

19:00 20.11.2018

Վրաստանում 2018թ. նոյեմբերի 28-ին սպասվող նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ այդ երկրում երկու մրցակցող ուժերի միջև լարվածությունն ավելի է մեծանում:

Միասնական ընդդիմության և իշխանության թեկնածուները միմյանց մեղադրում են տարբեր մեղքերի համար, որոշ վայրերում էլ փոխադարձ մեղադրանքները վերածվում են ֆիզիկական հաշվեհարդարների: Այդպիսի դեպքեր եղան նաև Ջավախքում, որտեղ երկու կողմերի համակիրները միմյանց ծեծեցին հոկտեմբերի 30-ին՝ առաջին փուլի ավարտից անմիջապես հետո:

Թե ինչ է այժմ կատարվում Վրաստանում, SHANTENWS.am-ը զրուցեց Վրաստանի մի շարք քաղաքական վերլուծաբանների, ինչպես նաև երկու կողմերի շահերը ներկայացնող գործիչների հետ:

Գելա Վասաձե. քաղաքագետ, Թբիլիսի

Ընդդիմադիր հայացքներով Վրաստանում հայտնի վերլուծաբան Գելա Վասաձեն հայտնեց, որ նախընտրական քարոզարշավը բավական լարված է, ինչը թույլ չի տալիս, որպեսզի գաղափարների և նախընտրական խոստումների պայքար ընթանա:

«Հոգեբանական առավելություն այս պահին ընդդիմությունն ունի, բայց իշխանությունը փորձում է և առաջիկա օրերին էլ կփորձի ամեն գնով պահպանել նախագահի աթոռը, քանի որ չնայած լիազորությունների սահմանափակմանը, նախագահը համարվում է շատ կարևոր գործոն»,- ասաց Գելա Վասաձեն՝ չթաքցնելով, որ Վրաստանի իշխանությունը կփորձի օգտագործել բոլոր վարչական ռեսուրսները՝ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հնարավոր հաջողությունը կասեցնելու համար:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակից, վերլուծաբան և խորհրդարանի պատգամավոր Գիա Ջորջոլիանին SHANTENWS.am-ի հետ զրույցում այլ տեսակետ հայտնեց՝ նշելով, որ ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ վեր կանգնել բացասական հավակնություններից և ջանք չի խնայում սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու համար:

Գիա Ջորջոլիանի. քաղաքագետ, խորհրդարանի պատգամավոր, Թբիլիսի

«Նախընտրական պայքարը բավական դաժան է: Բայց դա դեռ ոչինչ, բնական երևույթ է: Սալոմե Զուրաբիշվիլիի հակառակորդները ավելի շատ չարության, վարկաբեկելու, սադրանքների ձևաչափն են ընտրել: Հիմա Վրաստանում ընթանում է ոչ թե գաղափարների, այլ մեղադրանքների պայքար, որտեղ երևում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ականջները»,- հեռախոսազրույցում ասաց Գիա Ջորջոլիանին:

Վրաստանում վերլուծաբանները նշում են, որ քարոզչությունը շարունակում է ընթանալ մեղադրանքների վրա և գրեթե բացակայում են խոստումները: Յուրաքանչյուր կողմից մեկ-երկու կոնկրետ խոստում կա: Մասնավորապես, իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է ջավախահայերին երկքաղաքացիության հնարավորություն տալ, որով նրանք կկարողանան մեկնել Ռուսաստան և փող աշխատել: Ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեն խոստացել է ընտրվելու դեպքում ներում շնորհել բանտերում գտնվող այն գործիչներին, որոնք աշխատել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և դատապարտվել կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված լինելու մեղադրանքով, նաև երկիր վերադարձնել Սաակաշվիլիին:

Խոստումներից զատ, սակայն, Վրաստանի նախագահի երկու թեկնածուները չեն տեղեկացնում իրենց ընտրողներին, որ խորհրդարանական երկիր դարձած Վրաստանում նախագահն այսուհետ ունենալու է շատ փոքր լիազորություն, իրավասու չէ առանց խորհրդարանի համաձայնության որևէ առանցքային գործողություն անել, հետևաբար, և՛ երկքաղաքացիություն տալու հարցը, և՛ Միխեիլ Սաակաշվիլիին կամ կոռուպցիայի համար դատապարտված պաշտոնյաների ներում շնորհելը նախագահի լիազորությունների շրջանակում չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

09:40 06.08.2025

Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնություն

Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...

BACK_TO_TOP