12:37 21.11.2018
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը մեջբերումներ է հրապարակել լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից՝ առաջին անգամ հատվածներ հրապարակելով հենց Խաշըգջիի խոսքից:
Առաջին ձայնագրության համաձայն՝ Խաշըգջիին բռնել են այն պահին, երբ նա մտել է վիզաների բաժանմունք: Դա պայմանականորեն անվանել են Ա բաժին:
«Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս»,- լսելի է լրագրողի ձայնը:
Ձայնագրությունում լսելի են միմյանց հետ վիճաբանող Խաշըգջիի և 4 այլ անձանց ձայներ:
Դրանից հետո այդ վայրից Խաշըգջին մեկ այլ՝ պայմանականորեն Բ բաժանմունք է տեղափոխվել: Իսկ այստեղ արված ձայնագրությունում արդեն լսելի են ոչ միայն վիճաբանության ձայները, այլև ֆիզիկական պայքարը, ծեծի ու կտտանքների մասին վկայող աղմուկ:
Այդ ձայնագրությունում թուրք իրավապահներն առանձնացրել են սաուդական հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մութրեբի ձայնը, որը պարբերաբար ուղեկցել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին:
«Դավաճա՛ն: Դու պատասխանատվության կենթարկվես»,- ասում է Մաթրեբը:
Նրա ձայնը լսելի է նաև հյուպատոսարանի մեկ այլ բաժանմունքից արված հեռախոսային 19 զանգում: Դրանցից մեկը, որը տևել է 13 րոպե, արվել է այն ժամանակ, երբ Խաշըգջին մտել է հյուպատոսարան: Մաթրեբը խոսել է Մուհամեդ արքայազնի մերձավորներից մեկի հետ:
Ծեծի ու կտտանքների ձայները շարունակվում են 11 րոպե: Դրանից հետո 1 ժամ 15 րոպե լռություն է տիրում: Թուրք իրավապահները կարծում են, որ այդ ժամանակ սաուդցիները հաճախականությունների հետ ինչ-որ բան են արել: Այնուհետ լսելի են ներքև իջնող սաուդցի պաշտոնյաների ոտնաձայները, ապա ինչ-որ մեկը մինչև կոշտ սկավառակի հանելը ջնջում է տեսախցիկների նկարահանումները:
Ըստ թերթի՝ ձայնագրության մեջ ուշադրություն է գրավում մեկ այլ բան: Սպանությունից 20 րոպե հետո Թուրքիա ժամանած խմբի անդամներից մեկին հագցրել են Խաշըգջիի հագուստը, որով նա դուրս է եկել հյուպատոսության տարածքից:
«Սարսափելի է հագնել այն մարդու հագուստը, որին մենք սպանել ենք 20 րոպե առաջ»,- արտասանել է նա՝ բողոքելով, որ կոշիկներն իր համար փոքր են: Նրան թույլ է տրվել իր կոշիկներով դուրս գալ:
Այնուհետև տեսահսկման խցիկներում երևում է հենց նա: Ապա նաև, ըստ հետաքննության, նրան տեսել են Ստամբուլի զբոսաշրջային թաղամասերում:
Չկան տեսագրություններ այն մասից, որտեղ Խաշըգջիին մասնատել են, բայց նկատելի է, որ այդ սպանությունից հետո երեք սենյակների պատերը ներկվել են, բացի դրանից՝ նաև քիմիական նյութերի հետքեր ու սպանության մեջ կասկածվողի մատնահետքերն են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրողը հյուպատոսություն էր ժամանել հոկտեմբերի 2-ին, իսկ օրեր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են վերջինիս սպանության փաստը, սակայն հերքել են գահաժառանգ արքայազնի մեղավորությունը:
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...