12:30 23.11.2018
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է:
«Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի ասելու` «ՀՆԱ-ն աճել է 5 տոկոսով», պիտի ասի` «աշխատավարձս բարձրացել է», «հեռուստացույց եմ գնել, մեքենա», քաղաքացուն հետաքրքրում է իր բարեկեցիկ կյանքը, Կառավարության համար սա պետք է լինի խնդիր»,- Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված գիտաժողովի ժամանակ նշեց Խաչատրյանը:
Տնտեսագետը հիշեցրեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ պարզվեց, որ մենք պարզապես մերկ ենք, քաղաքացիների տված ու նրանցից գրպանված գումարները նպատակին չեն ծառայել ու հենց այդտեղ էր, որ ժողովուրդն ընդվզեց: Նա չբացառեց, որ Ադրբեջանն էլ էր այդ հանգամանքը հաշվի առել, բայց սխալվեց. ՀՀ արժանապատիվ քաղաքացին իր արժանապատվությունը գնահատեց ու հաղթեց:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս ապրիլին, ես գնահատում եմ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, որը դեռ շարունակվում է: Այն հեղափոխությունը, որի արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն, մեր մտքերում, մոտեցումներում դեռ տեղի չի ունեցել: Մենք 2013-ին լռելյայն համակերպվել էինք, որ հերթական անգամ, մեզ արժանապատվությունից զրկելով, իշխանության են եկել, բայց 2018-ին գնալու են: Խոստացան, բայց չգնացին, ես ուրախ եմ, որ այդ ազատությունը վերադարձվեց մեզ, վստահ եմ, որ դուք` գործարարներդ, այդ ազատությունը պետք է զգաք»,- ասաց նա:
Գործարարներին մտահոգող «ի՞նչ անել» հարցի պատասխանը գտնելու համար, ըստ տնտեսագետի, պետք է հնարավորություն տալ, այդ հնարավորությունը տալիս է իշխանությունը կամ քաղաքական այն ուժը, որն իշխանության է եկել: Խաչատրյանի խոսքերով` 20 տարի այդ հնարավորությունից զրկել են, ու թեպետ եղել են հասարակական-քաղաքական խմբեր, որոնք պայքարել են, բայց մինչև ապրիլը հաջողության չեն հասել: Այժմ, ըստ Խաչատրյանի, մի իրավիճակ է, երբ բոլորն ազատություն են ստացել, և պետք է իրենց հարց տան` արդյո՞ք պատրաստ են այն գնահատել և այդ պայմաններում գործել:
Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած երկխոսության մեջ կա երկու կողմ, պատասխանատվությունը երկու կողմն է կրում, եթե կա իշխանություն, կա նաև ժողովուրդ, որին հնարավորություն են տվել ընտրել իշխանություն:
«Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ստացանք ազատ ընտրելու, ոչ թե կաշառքի և այլնի միջոցով: Այսօր հիմնական խնդիրը փիլիսոփայական առումով բոլորիս համար այդ պատասխանատվության հանգամանքն ամրապնդելն է»,- ասաց տնտեսագետը:
15:25 28.06.2025
Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվելԳազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...
15:10 28.06.2025
ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...
14:54 28.06.2025
Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...