19:18 23.11.2018
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն.
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:
Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված, և որի նկատմամբ կիրառելի են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ից և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հենց սա է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:
Ավելին, օրենսգիրքն ամրագրել է, որ նշված ժամկետի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Այսինքն՝ արգելված ժամանակահատվածի մասին կարող է խոսք լինել, բացառապես մեկ դեպքում, երբ նման ժամանակահատվածն իր հստակ սահմաններով ամրագրված կլինի Ընտրական օրենսգրքով: ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանել է նախընտրական քարոզչության սկիզբն ու ավարտը, այդ ժամանակահատվածում գործող մի շարք կանոններ ու սահմանափակումներ, և չի սահմանել քարոզչության իրականացման համար արգելված ժամանակահատված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների համար, բացառությամբ քվեարկության նախորդ օրվա և քվեարկության օրվան վերաբերող սահմանափակումը:
17:30 10.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...
17:04 10.08.2025
Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ TimesՄեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...
16:33 10.08.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՕգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
16:19 10.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունըՕգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...
15:54 10.08.2025
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներՕգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...
15:33 10.08.2025
Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալԱմերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...