Պետական գնումների ոլորտում արդիական են մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր. ՏՄՊՊՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Պետական գնումների ոլորտում արդիական են մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր. ՏՄՊՊՀ

12:45 24.11.2018

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու՝ նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ մրցակցային ինչպիսի վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

Եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն, 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինը այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5 %, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան:

Իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ է զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից հասնելով 56%-ի: ( Ապրանքային շուկաների ցանկն ամբողջությամբ կցվում է):

1 տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն իրականացրել է թվով ավելի քան 113 ոլորտային ուսումնասիրություն Ընթացիկ տարվում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ոլորտային 113 ոլորտային ուսումնասիրություն մրցակցային հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով: Ուսումնասիրությունների գերակշիռ մասը իրականացվել է առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության, հանքարդյունաբերության, ինչպես նաև արտադրության, առողջապահության, գյուղատնտեսության և հեռահաղորդակցության ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունքում բացահայտվել, ինչպես նաև շատ դեպքերում կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ:

2018-ին բացահայտված ավելի քան 202 խնդրահարույց դեպքեր ուղարկվել են պետական այլ գերատեսչություններին Հանձնաժողովի կողմից կատարված հարյուրավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ բոլոր մրցակցային խնդիրներն են գտնվում ՀՀ մրցակցային մարմնի կարգավորման դաշտում: Բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Այսպես, ընթացիկ տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: Բոլոր դեպքերը ուղարկվել են համապատասխան պետական կառույցներին, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաև իրավապահ մարմիններին:

Նշվում է, որ թեև նախկին տարիների համեմատ, պետական գնումների ոլորտում խախտումներն անհամեմատ նվազել են, սակայն դեռևս շարունակում են արդիական մնալ մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

17:30 10.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

17:04 10.08.2025

Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ Times

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

16:33 10.08.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

BACK_TO_TOP