07:17 30.11.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։
Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել էր Նիդերլանդների օդային տարածքում։
Զայբերտի խոսքերով՝ պահուստային Airbus-ով ուղիղ թռիչքն անհնարին է, քանի որ դա կախված է անձնակազմի աշխատաժամանակից և հասանելիությունից։
Մերկելը, Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը և փոքր պատվիրակությունը որոշել են նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան Բուենոս Այրես ուղևորվել կանոնավոր չվերթով, որն անցնում է Մադրիդով։
12:08 03.07.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...
12:06 03.07.2025
ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...
11:58 03.07.2025
Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:50 03.07.2025
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գներըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...
11:39 03.07.2025
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիրՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...
11:30 03.07.2025
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբԻրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...