13:48 01.12.2018
«Սիրելի՛ ֆեյսբուքցիներ, ողջունում ձեզ իմ փոքր հայրենիքից՝ Լոռու մարզից, գտնվում եմ այս պահին հռչակավոր Սանահին կամրջի վրա, որը միջնադարյան ճարտարապետության գլուգործոցներից մեկն է՝ հետևի ֆոնին երբեմնի արդյունաբերական հսկա Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է: Գործարանը չի աշխատում և չի աշխատում նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս 7 ամսվա ընթացքում «մատը մատին չի տվել, որ այս գործարանն աշխատի», ավելին, նրանց ապաշնորհ քաղաքականության արդյունքում է գործարանը փակվել:
«Այսօր 630 աշխատող չի աշխատում: Այս գործարանը ավալերդցիների համար ավելի է, քան գործարան: Ալավերդին ձևավորվել է այս գործարանի հիմքի վրա: Իմ երկու նախապապերը, պապերը աշխատել են այս գործարանում: Չկա Ալավերդիում մի ընտանիք, որն անուղղակի կամ ուղղակի կապված չէ այս գործարանի հետ, և գալ ու միանգամից 630 հոգու ուղարկել պարապուրդի, անթույլատրելի է»,- ասել է Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Ալավերդի չգալու և տեղում խնդիրներին չծանոթանալու մեջ:
«Ավելին, ուզում եմ տեղեկացնել, որ եկել է նոր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ էստեղ ու սուտ խոստումներ է տվել, թե իբր Ալավերդու գործարանի աշխատողները Թեղուտում են աշխատելու: Դա անհնար է: Թեղուտի գործարկումը բավականին խնդրահարույց է: Ինչպես Փաշինյանն է ասում, պոչամբարում ինչ-որ ճաք կա, ոչ մի ճաք էլ չկա: Պարո՛ն Փաշինյան, կա՛մ Ձեզ սխալ են զեկուցել, կա՛մ Դուք հերթական անգամ մանիպուլյացիա եք անում»,- հայտարարել է Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...