20:15 05.12.2018
ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 25 տարվա վաղեմության մի պատմություն՝ խոստանալով պատմության շարունակությունն ավելի ուշ հրապարակել:
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողություների գիրկն ընկնում և մեկնաբանում ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորելմ թե դա որտեղից է իբրև ինքը իմացել, երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության ժամանակավոր պետ աշխատելու ժամանակահատվածից, ճիշտն, ասած ես էլ որոշ իրադարձություներ հիշեցի այդ նույն 1993-1994 թթ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը մի քանի ամսական երեխայի հետ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թիվ 910 չվերթով մեկնում էր Մոսկվա քաղաք, նշյալ կնոջը ճանապարհում էր գնդապետի կոչումով անձնավորություն՝ հավանաբար օդանավ անարգել մուտք գործելու համար՝ սակայն, ունեցած օպերատիվ տվյալները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով, պատգամավորների համար նախատեսված սրահում գտնվող ուղևորները մեր կողմից հրավիրվեցին անցնել բեռների և անձնական զննություն ինքնաթիռ նստեցման համար, և զննությամբ ինչ պարզվեց՝ ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյայի կինը իր երեխայի բարուրի մեջ թաքցրած թվով 7 էլեկտրոնային կրիչներ էր փորձում երկրից դուրս հանել, այդ կնոջը հանեցինք չվերթից ուղեկցող գնդապետի հետ միասին, բերման ենթարկեցինք Զվարթնոց օ/կ ՆԳ բաժին, արձանագրեցինք, էլեկտրոնային կրիչները զննեցինք և ՆԳ նախարարին զեկուցեցինք , որից հետո ՆԳ բաժին եկավ ԱԱՊ վարչության պաշտոնյան, բերման ենթարկվածներին և նյութերը. հանձնեցինք ԱԱՊՎ պաշտոնյային ամենակարևորը՝ այդ կինը հանդիսանում էր ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի կինը, իսկ էլ.կրիչներում պարունակվում էին ՀՀ ազգային անվտանգությունը ապահովելու մարտավարությունը և ակնկալվող միջոցառումների ցանկը՝ որոնք, ի դեպ, հույժ գաղտնի գրիֆով էին ձևակերպված:
Ի դեպ, մինչ ԱԱՊՎ-ից կժամանեին, հասցրեցի մոտ 30-40 րոպե դեպքի կապակցությամբ անկեղծ զրույց ունենալ «հյուրիս» հետ, զրույցի մանրամասները, բնականաբար, անմիջապես զեկուցեցի ՆԳ նախարար Վ.Սիրադեղյանին, որից հետո Դ.Շահնազարյանի անհաջող օրերը սկսվեցին:
Հետագայում քրգործ չհարուցվեց, և ոչ մեկը չպատժվեց՝ պարզապես գլխավոր խորհրդականն այլևս ՀՀ չվերադարձավ և վերջ: Ահա թե Դ. Շահնազարյանը ինչ «արդյունավետ» է աշխատել իր ղեկավարման ամիսներին, որ ԱԱՊՎ քթի տակից ոնց էին փորձում դուրս հանել Երկրի Ազգային անվտանգությանը վերաբերող հույժ գաղտնի փաստաթղթերը, թե այդ փաստաթղթերը ում համար էին նախատեսված և ինչ էին գնահատել, կարելի էր միայն ենթադրել: Փաստորեն, իմ շարքային օպերը ավելի շատ օգուտ տվեց երկրին, քան Դ.Շահնազարյանը»:
17:44 26.06.2025
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...
17:37 26.06.2025
«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...
17:30 26.06.2025
Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...