Ուրախ եմ, որ հաջողությունների թվարկման համար ժամանակը չի բավականացնում․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ուրախ եմ, որ հաջողությունների թվարկման համար ժամանակը չի բավականացնում․ Նիկոլ Փաշինյան

22:55 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանա, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի մեկից, և ևս 200 000 մարդու աշխատավարձ կբարձրանա 2019-ի ընթացքում, 8 000 մարդու թոշակ, նպաստները ավելանում են հունվարի մեկից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստներն ավելանում են հունվարի 1-ից:

«Հայտնի 1000 դրամների ֆոնդը, որը հայրենիքի պաշտպանների համար էր, 2 տարով իր ազդեցությամբ հետ է գնացել և տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած, այլ 2016 թվականի դեպքերի վրա:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են մինչև 5 տոկոս, իսկ նորակառույց բնակարանների պարագայում, ըստ էության, անտոկոս վարկեր են տրվում։ ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է տեղի ունեցել, 150 000 մարդու ներվել է 130 մլրդ դրամի տուգանք։

Երեխաների միանվագ նպաստը եռապատկվել է, գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելացել է, վերացրել են տնտեսական մենաշնորհները, ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը լուծվել է, տեղի է ունեցել երթևեկության կանոնների տուգանքների համաներում, 150 000 մարդու ներվել է 130 մլրդ դրամի տուգանք։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ նաև այս բանավեճն աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP