Մորատորիում՝ չեղարկման դիմաց. ֆրանսիական իշխանությունների առաջարկով Փարիզը կրկին «դեղնեց» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Մորատորիում՝ չեղարկման դիմաց. ֆրանսիական իշխանությունների առաջարկով Փարիզը կրկին «դեղնեց»

13:50 08.12.2018

Վերջին 1 տարվա ընթացքում Ֆրանսիայում դիզվառելիքը թանկացել է մոտ 23 տոկոսով: 1 լիտրի արժեքը կազմում է 1.51 եվրո: Վերջին 18 տարիների ընթացքում Ֆրանսիայում բենզինն այդքան թանկ չէր եղել: Դա բավական չէր, կառավարությունը դիզվառելիքի հարկերի ավելացման նախագիծ ներկայացրեց: Դրա համաձայն՝ հունվարի 1-ից Ֆրանսիայում բենզինի գները պետք է աճեն 2.9 եվրոյով, դիզելային վառելիքի մեկ լիտրն էլ` 6.5 եվրոյով:

Բենզինի գնի թանկացումը և վառելիքի հարկերի ավելացումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանում է որպես էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծմանը միտված քայլ: Նրա կարծիքով՝ այսկերպ կնվազեցվի երկրի կախվածությունը նավթից:

Գործադիրի ղեկավար Էդուարդ Ֆիլիպն էլ ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում, ընդգծել էր ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի անհրաժեշտությունը:

«Սա բարդ որոշում է, բայց այլ տարբերակ չկա: Ես դժգոհություններ եմ լսում, բնակիչների զայրույթն ավելանում է, բայց ես ասում եմ այն, ինչ միշտ եմ ասել՝ կլիմայական փոփոխությունների խնդրին կախարդական լուծում չկա: Պետք է համոզենք մեր համաքաղաքացիներին փոխել այն ապրելակերպը, որը խնդրահարույց է շրջակա միջավայրի հավասարակշռության տեսանկյունից»,- lefigaro.fr-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի վարչապետը:

 

Բնակիչների զայրույթն ավելանալ, իհարկե, վարչապետը կանխատեսում էր, բայց այն, ինչ տեղի ունեցավ փարիզյան փողոցներում, աննախադեպ էր վերջին տասնամյակների համար:

Դեղին բաճկոնններ հագած բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոցներ և իրենց դժգոհությունն արտահայտեցին նոր նախագծի վերաբերյալ: Իրավիճակն այնքան սրվեց, որ Փարիզը հիշեցրեց պատերազող երկրի՝ ամենուր ծուխ, ավերակներ ու բարիկադներ: Սկսվեց «դեղին բաճկոններ»-ի բողոքի շարժումը: Ցուցարարների պահանջն էր չեղարկել աղմկահարույց նախագիծը:

Ցույցերին միացողների թիվն ավելանում էր: Մարդկանց մի մասը դժգոհում էր հարկային փոփոխություններից, մյուս մասը՝ Էմանուել Մակրոնի քաղաքականությունից: Ըստ տարբեր գնահատականների՝ Մակրոնի վարկանիշը ընդամենը 23 տոկոս է:

Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 4 մարդ: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել։

Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի և դիզվառելիքի գների աճի մորատորիում սահմանեցին վեց ամսով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ: Այս մասին հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանը:

Բայց այս ամենը չգոհացրեց ցուցարարներին, նրանք սպասում են նախագծի վերջնական չեղարկմանը:

Այսօրվա գործողությունները «խոստանում են» վերահսկողությունից դուրս գալ: Ֆրանսիական մամուլը գրում է, որ իշխանությունն անդառնալի հետևանքներ է կանխատեսում: Ավելի քան 3 շաբաթ շարունակվող բողոքի գործողություններն այսօր նոր թափ կստանան:

Ֆեյսբուքյան հարթակն օգտագործելով՝ դեկտեմբերի 8-ի աննախադեպ բողոքի ակցիայի կոչեր է անում ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Էրիկ Դրուեն: Չնայած դրան՝ նա իրեն չի համարում «դեղին բաճկոններ»- լիդեր, այլ պարզապես խոսնակ:

«Լիդերներ չկան, միայն մամուլի խոսնակներ են: Ոչ մի որոշում չի կայացվի առանց «դեղին բաճկոններ»-ի միասնական տեսակետի»,- ասել է նա:

Առավոտյան ցուցարարները հավաքվել են Փարիզի Հաղթական կամարի մոտ՝ շարժվելով դեպի Ելիսեյան պալատ: Մետրոյի մի շարք կայարանների աշխատանքը խաթարված է:

Ցուցացարարները «Որտե՞ղ ես, Մակրո՛ն, մենք գալիս ենք քո հետևից» և տարբեր այլ պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում:

«Այսօր բռնություններ չեն լինի: Մենք կոչ ենք անում Մակրոնին իրեն շրջապատել ավելի բանիմաց մարդկանցով»,- ասել է ցուցարարներից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP