Գյումրեցի արվեստագետի շնորհիվ ամեն օր աշխարհում չկրակած փամփուշտ է պակասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+27.09 oC

Գյումրեցի արվեստագետի շնորհիվ ամեն օր աշխարհում չկրակած փամփուշտ է պակասում

20:05 11.12.2018

Զենքերը զարդերի վերածելու գյումրեցի արվեստագետի կոչը համախմբում է մարդկանց աշխարհի տարբեր ծայրերում: «Հանուն խաղաղության». այսպիսի կարգախոս է կրում Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որն անցկացվել է Մոսկվայում՝ Հայ Առաքելական եկեղեցու «Տապան» թանգարանում: Ցուցահանդեսը նախաձեռնել է Մոսկվայի «Շիրակ» ասոցիացիան:

Խաղաղության գաղափարի տարածումը Ռուսաստանի մայրաքաղաքում խորհրդանշական է՝ ինտերնացիոնալ այս քաղաքում կողք կողքի ապրում են հակամարտող շատ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ խաղաղությունը բոլոր երկրներին ու ազգերին է պետք, այն ազգային ու կրոնական պատկանելություն չունի: Արտակի արվեստանոցում զարդերը զուտ ոսկերչական ու դիզայներական մտքի արդյունք չեն: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ խորհուրդ է կրում: Քրիստոնեությունը, տարբեր ազգերի միջև համագործակցությունը,  ներդաշնակությունը խորհրդանշող, բայց բոլոր աշխատանքնեում արվեստագետի կոչը մեկն է՝ խաղաղությունը:

Մեկ տարի առաջ Արտակի աշխատանքները հետաքրքրել էին Ֆրանսիայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, իսկ վերջին հրավերը Մոսկվայի «Շիրակ» ասոցիացիայից էր: Արվեստագետին ու նրա աշխատանքներին կազմակերպիչները ծանոթացել էին «Շանթ»-ի տեսանյութերի միջոցով, իսկ արդյունքը արվեստագետի անհատական ցուցահանդեսն էր Մոսկվայում:

«Ցուցահանդեսի խորագիրն այսպիսին էր՝ «Հանուն խաղաղության»: Խաղաղությունը կարևոր է, որ լինի ոչ միայն ազգերի ու երկրների միջև, այլ այն պետք է տեղ գտնի ամեն մարդու մեջ: Ցուցահանդեսի գաղափարը նաև Մոսկվայի ազգերի տանը ներկայացվեց: Տարբեր ազգերի  ներկայացուցիչներ ու անգամ մեզ թշնամի համարող ազգերը շատ ոգևորված էին»,- SHANTNEWS.am-ին ասել է գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:

Արվեստագետը նշում է՝ խաղաղությունն իր մուսան է: Այն ոգեշնչում է ամեն անգամ փամփուշտներին երկրորդ կյանք տալիս՝  ստեղծագործել,  դիզայներական նոր միտք հաղորդել: Փամփուշտներից ու պարկուճներից ստացված զարդի մեկ օրինակ, որը կոչվում է  «Խաղաղության խաչ», այժմ արդեն ցուցադրվում է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու թանգարանում՝ բոլոր ժամանակների հայ լավագույն ստեղծագործողների աշխատանքների կողքին:

Արտակ Թադևոսյանի աշխատանքները Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ անցկացվող «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշն են:  Իր աշխատանքների նկատմամբ ուշադրությունը արվեստագետը համարում է խաղաղության պահանջ ու կարիք:

«Երբ 2 տարի առաջ ես նոր էի սկսում, մենակ էի: Հիմա տարբեր կողմերից, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ քաղաքականության, արվեստի, սպորտի մարդիկ, միանում են խաղաղության իմ կոչին: Ինձ համար կարևոր է, որ ես մենակ չեմ խաղաղության համար պայքարում»,- նշել է արվեստագետը:

Հիմա ստեղծագործությունների նոր շարք է սկսել: Պարկուճներն ու փամփուշտներն արվեստագետը վերամշակում է ու ստանում այնպիսի կախազարդեր, որոնք Գյումրիի կոլորիտն են ներկայացնում:

Գյումրիի հին դռների տեսքով ու բնական քարերով զարդերի հավաքածուների թիվն ամեն օր ավելանում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP