Իրանի 7 քաղաքացիներ Վրաստանում մեղադրվում են բանկային գաղտնի գործառնություն իրականացնելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Իրանի 7 քաղաքացիներ Վրաստանում մեղադրվում են բանկային գաղտնի գործառնություն իրականացնելու մեջ

17:10 12.12.2018

Թբիլիսիում բնակվող 7 իրանցիներ քրեական պատասխանատվության են ենթարկվել միջազգային «Հավալա» ապօրինի ցանցի գործածման մեղադրանքով: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դրամական փոխանցումների համակարգ, որը մեծ տարածում ունի մահմեդական երկրներում:

Կալանավորված իրանցիների Թբիլիսիի բնակարանների ու գրասենյակների խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեծ  քանակությամբ գումար, «սև հաշվապահություն» և իրանական արտադրության բանկային տերմինալներ:

Կալանավորները զբաղվում էին ապօրինի արտադրական գործունեությամբ: Մասնավորապես, շրջանցելով Վրաստանի դրամական համակարգը, առանց գործունեության տեսակը նշելու, առանց լիցենզիայի՝ մեծ գումարներ էին վաստակում և փոխանցում դրանք Իրանի բանկային համակարգ: Մեղադրյալների միայն մեկ ամսվա ապօրինի գործունեությունը նրանց 2 մլն 97 հազար լարի շահույթ է բերել:

Հետաքննությունը շարունակվում է: Գործով անցնող իրանցիներին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:

Դրամական փոխանցումների անօրինական ցանցը կառուցված է վստահության և ոչ թե փաստաթղթերի վրա: Այցելուն՝ դրամ փոխանցող անձը, դիմում է ապօրինի միջնորդին, որը գումարը ստանալուց հետո այն ուղարկում է նշված աշխարհագրական հասցեով: Հաղորդագրության մեջ նշվում է միայն գումարը, վճարողի անունը և կոդը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ աշխարհում կա «Հավալայի» մոտ 5000 բրոքերային կետ: Վերահսկողության բացակայության հետևանքով շատ հաճախ ցանցին վերագրվում են թմրամիջոցների շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ մեղադրանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

13:59 18.07.2025

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:46 18.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

13:35 18.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Հուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

13:23 18.07.2025

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

13:14 18.07.2025

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով

13:06 18.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-23-ին կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 18-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 18-ին, 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի […] ...

BACK_TO_TOP