Դատապարտյալների խնդիրների 50 տոկոսից ավելին առնչվում են բուժսպասարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Դատապարտյալների խնդիրների 50 տոկոսից ավելին առնչվում են բուժսպասարկմանը

16:13 13.12.2018

ՔԿՀ-ում գտնվող անձանց համար բուժսպասարկման ոլորտը շարունակում է խնդիր մնալ: ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն ասել է, որ նաև վիճակագրությունն է խոսում այն մասին, որ բուժսպասարկումը ՔԿՀ-ներում խնդրահարույց հարցերից է։

«Եթե 2017 թվականին խումբն ունեցել է շուրջ 80 այցելություն, որոնց հետ կապված տարբեր հարցեր են քննարկվել, բարձրաձայնվել, բուժսպասարկման հետ կապված Արդարադատության նախարարությանը ներկայացվել է 23 գրություն: 2018 թվականին՝ մինչև նոյեմբեր ամիսը, մենք ունեցել են շուրջ 70 այցելություն՝ տարբեր հարցերի կապակցությամբ: Այս պահին ես կարող եմ արձանագրել, որ մինչև դեկտեմբեր ամիսը խմբի կողմից բուժսպասարկման հարցերով ներկայացվել է շուրջ 41 գրություն: Որոշ հարցեր լուծվել են, որոշ հարցեր մնացել են ինչ-ինչ պատճառներով անլուծելի»,- ասել է Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ խնդիրներից յուրաքանչյուր երկրորդն առնչվում է բուժսպասարկմանը: Շարունակում է  ոչ լիարժեք գործել ծանր հիվանդության հիմքով ազատ արձակելու ինստիտուտը: Բողոքների մի զգալի մասն առնչություն ունի սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հետ: Բայց լուծումներ հիմնականում չեն տրվում, քանի որ բժշկական միջոցների բացակայություն է նկատվում կամ խնդիրներին ժամանակին չեն արձագանքում:

«Խնդիրների մասին հիմնականում ահազանգում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներից: 10-ական գրություն է համապատասխանաբար ներկայացվել արդարադատության նախարարություն: Սրանց հաջորդում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը:  Ե՛վ 2017, և՛ 2018 թվականներին առաջին տեղ է զբաղեցնում ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման հարցը, շատ հաճախ այն հարցերը, որոնք բարձրաձայնվում են, տեղ չեն գնում կառավարության կողմից նախատեսված հիվանդությունների ցանկում»,- հավելել է դիտորդների խմբի նախագահը:

Հարությունյանը հավելել է, որ իրենք նաև գրություններում են նշել, որ եթե անձը բավարար բուժօգնություն ստանալու հնարավորություն չունի, ապա պետք է ազատ արձակվի: Խմբի ներկայացուցիչները հիշեցրել են, որ միջազգային ստանդարտներն են ասում այն մասին, որ ժամանակին բուժօգնություն չստանալը հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի:

Չլուծված էական խնդիր է շարունակում մնալ նաև բուժսպասարկման ոլորտի կադրային հագեցվածության հարցը: ՔԿՀ-ներում հաճախ են պատահում այնպիսի իրավիճակներ, երբ հաստիքները բավարար համալրվածություն չունեն, ինչը պայմանավորված է բավարար սոցիալական երաշխիքների բացակայությամբ, այն ծանր աշխատանքով, որն իրականացվում է ՔԿՀ-ներում՝ երբեմն նույնիսկ չկարգավորված գրաֆիկով:

Բարձրացված խնդիրներին պատասխանել է  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, որը մասնակցել է քննարկմանը: Ըստ Քրմոյանի՝ նաև 2016 թվականի զեկույցում է ասվել, որ դիտորդների կողմից արձանագրված խնդիրների 50 տոկոսից ավելին վերաբերել են բուժսպասարկմանը, ուստի՝ կառավարությունը ուշադրություն է դարձրել խնդրին դեռ 2016 թվականին.

«Չխոսվեց դեղորայքային ապահովումից, իսկ դժգոհությունների մեծ մասը դրան էր առնչում: Բյուջետային հատկացում է  կատարել կառավարությունը, և նախկին 43 մլն դրամի փոխարեն՝ 2018 թվականին ՔԿՀ-ին հատկացվել է 150 մլն դրամ՝ դեղորայքի ձեռք բերման համար: Այսինքն՝ շուրջ 3.5 անգամ ավելացրել է պետական ֆինանսավորումը, որն աննախադեպ է: Դեղորայքի հետ կապված բողոքներ ՔԿՀ-ներում գրեթե չունեն: Ինչ վերաբերում է հագեցվածությանը, ապա ՔԿՀ-ներում պոլիկլինիկական հատվածն ամբողջությամբ հագեցված է քաղաքացիական բուժհիմնարկների պահանջներին համապատասխան»,- ասել է Քրմոյանը՝ հավելելով, որ  բոլոր սարքավորումները փոխված են, բժշկական կահույքն է անգամ նորը տեղադրվել:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալի՝ հիմա բանակցություններ են տարվում նոր լրացուցիչ ֆինանսական միջոցներ ունենալու համար, 2019 թվականի հունվարի 15-ից նոր կենտրոն է գործելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

22:13 05.05.2025

Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակում

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...

SHANTNEWS

22:00 05.05.2025

SHANTNEWS

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

21:38 05.05.2025

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։ Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ […] ...

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

21:25 05.05.2025

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալն» անգլիացի պաշտպանի տեղափոխության հարցում համաձայնեցրել է բոլոր մանրամասները։ Վերջինն ազատ գործակալի կարգավիճակում ակումբից հեռանալուց հետո «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ «Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում էր 2024 թ-ի մարտից։ Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:12 05.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքեր […] ...

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

BACK_TO_TOP