19:12 13.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին և ասել, որ ամենից խոցելին շարունակում են մնալ ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձինք: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ կոյուղու մաքրման աշխատանքներից մինչև հավաքարարություն:
Դիտորդների խումբն առաջարկել է ՔԿՀ-ում հավաքարարի հաստիք սահմանել՝ վերացնելով խտրականության այն ձևը, որն իրականացվում է աշխատանքի միջոցով:
«Բոլորը պետք է աշխատեն, և հենց այդպես մենք կլուծենք այդ հիերարխիկ հարաբերությունները: Պարզ լուծում է, մենք գնում ենք բարդությունների, սկսում են խմբեր առանձնացնել, այդ 10 հոգուն թիրախավորել. հանճարեղ բաները միշտ պարզ են: Ի՞նչ են անում այլ երկրներում՝ ասում են կամ 23 ժամ գտնվում ես խցում, 1 ժամ գնում ես զբոսանքի կամ դուրս ես գալիս խցից, գնում, աշխատանք ես կատարում: Հիմա արդեն ամրագրված է, որ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացքում հաշվի է առնվում աշխատանքը: Չի ազատվելու աշխատող մարդը, չի խրախուսվելու, չի կիրառվելու վերջինիս նկատմամբ ներում, համաներում կամ այլ խրախուսական միջոցներ»,- արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Դիտորդների խմբի իրավաբանը հիշեցրել է, որ ՔԿՀ-ում խոցելի՝ տարբեր խմբեր կան: Կոնկրետ աշխատանքը պայմանավորված է կոնկրետ կարգավիճակով:
«Եթե դու սանհանգույց ես մաքրում, բոլորին պարզ է, որ նա պատկանում է այսինչ խմբի անձանց: Այդ աշխատանքը կատարողը չի կարող տարբեր շերտավորումների մարդ լինել: Մեծամասնությունն ուզում է աշխատել, բայց, օրինակ՝ ոչ տնտեսական մասում: Այսինքն՝ մենք պետք է ճիշտ թիրախավորենք խնդիրը, որ լուծման տարբերակն էլ ճիշտ լինի: Բացի տնտեսական մասի աշխատանքներից, մեծ հաշվով, ՔԿՀ-ներում այլ աշխատանք չկա: Բոլորը չէ, որ պատրաստ են կատարել այդ աշխատանքը»,- նկատել է Ռոբերտ Ռևազյանը:
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...