14:45 15.12.2018
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարին ելույթ ունեցավ ՀՆՄ անդամ Գագիկ Աբրահամյանը, որը բոլորին շնորհավորեց աննախադեպ համագումարի առիթով: Նա դիմեց ՀՆՄ գործող նախագահ Կարեն Աղամյանին` արձագանքելով իր հասցեին հնչած քննադատություններին, ինչպես նաև միությանը պատկանող սրճարանի վաճառքին:
«Հերիք է էն մահացածերին քսան տարի անընդհատ բերես մեյդան, այն, թե նրանք ինչ են արել, անընդհատ քեզանով անես, մի՛ արա, շատ էժան բան ես անում, էնքան երեխու բան ես անում, որ ստեղ սաղ նստածները գիտեն` էդ պատմությունը, ինչ եղավ, ոնց եղավ, էդ ոնց վաճառվեց: Ես փայ ունեի, եկավ ինձ համոզեց, թե արի քո փայը վաճառենք»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ դրսից անընդհատ մտահոգություններ է լսում, որ Հայաստանից ցուցահանդեսներին ներկայացվում են անընդհատ նույն մարդիկ: Նա կարծիք հայտնեց, որ հիմա պիտի ՀՆՄ ղեկավար կազմում լինեն երեսուն, քառասուն տարեկան տղաներ, ովքեր առաջարկներ ունեն և ծրագրեր:
«Ես կարծում էի` գալու եմ այստեղ, Աղամյանն ինքնաբացարկ հայտնի, պարզվում է` չէ, դեռ ուզում է մի քսան տարի էլ ղեկավարել»,- ասաց նա:
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:30 18.08.2025
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:18 18.08.2025
Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...
11:00 18.08.2025
Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցըՄերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...