ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Ալեքսանդր Լապշինի մեղադրանքին՝ ընդդեմ Ադրբեջանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Ալեքսանդր Լապշինի մեղադրանքին՝ ընդդեմ Ադրբեջանի

14:56 15.12.2018

ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանի իշխանությանը՝ ուղարկելով ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով մեղադրանքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը հայտնեց, որ Ադրբեջանին 3 ամիս է հատկացվել գործին ծանոթանալու և առարկություններ ներկայացնելու համար:

«Ինձ հետաքրքրում է, թե Ադրբեջանն ինչպես է առարկելու Իսրայելում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Նիդեռլանդներում իրարից անկախ 4 դատաբժշկական հանձնաժողովներին, որոնք ընդունել են, որ Բաքվում ինձ հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր»,- ասաց Լապշինը՝ ավելացնելով, որ կշարունակի հետևել դատական գործի ընթացքին և հասնել նրան, որ Ադրբեջանը հատուցի իր կրած վնասների համար, իսկ հանցագործ պաշտոնյաները՝ պատժվեն:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 15-ին Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի պահանջով:

2017-ի փետրվարին բելառուսական դատարանը, անտեսելով միջազգային պայմանագրերն ու ադրբեջանական պահանջի անօրինական լինելը, նրան արտահանձնեց Բաքվին: Ադրբեջանական դատարանը Լապշինին 3 տարվա ազատազրկման դատապարտեց, սակայն 2017թ. սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նրան ներում շնորհվեց՝ պարզաբանելով, որ վերջինս բանտում փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ Լապշինին բանտում փորձել են սպանել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

12:35 25.06.2025

Ռյուտեն վստահ է, որ ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իրանի միջուկային ներուժը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ոչնչացրել են Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը։ Ռուտտեին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի իր շնորհավորանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, այն տեղեկությունների ֆոնին, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց հայտարարված նպատակներին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

12:27 25.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ […] ...

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

12:20 25.06.2025

«Փյունիկը» ոչ-ոքի է խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ

«Փյունիկը» Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Թբիլիսիի «Դինամոյի» հետ հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի գոլը խփել է Սարգիս Մեթոյանը։ «Փյունիկը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 29-ին Վրաստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Գարեջիի» հետ։ ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

12:13 25.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետապուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16.50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ […] ...

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

12:01 25.06.2025

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները

Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։ ...

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP